Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17097

«Այս Օրերի Գլխաւոր Դասը»

$
0
0

aghvan_40716

5 ապրիլին գումարուած Ազգային ժողովի նիստին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղուան Վարդանեան արտասանեց հետեւեալ խօսքը:

Յարգելի՛ խորհրդարան

Նախ մեր վշտակցութիւնը` վերջին օրերին հայրենիքի պաշտպանութեան դիրքերում հերոսաբար զոհուած զինուորների ու սպաների մերձաւորներին: Սա միայն տասնեակ հայ ընտանիքների ողբերգութիւնը չէ, այլ` ամբողջ հայ ժողովրդի: Որ տեւական նախապատրաստութիւնից, հայատեաց, ռազմատենչ քաղաքականութիւնից յետոյ Ազրպէյճանը դիմելու էր հերթական նախայարձակման, ակնյայտ էր շատերին: Բայց քչերն էին վստահ, որ հայկական կողմը կը դիմագրաւէր յարձակողին այսքան համախմբուած, ոգեկան այսպիսի միասնութեամբ:

Բոլորս ենք ականատես Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին, ազգային վերելքին, կռուի դաշտ մեկնող կամաւորների չընդհատուող երթին: Նոյնիսկ արտագնայ աշխատանքի մեկնած տղաներից շատերն այս օրերին վերադառնում ու մեկնում են Արցախ: Ոտքի է կանգնել հայկական սփիւռքը:

Ի՞նչն է այստեղ ամենակարեւորը: Անկախ դժուարութիւններից, ընկերային խնդիրներից, անվստահութիւնից` Արցախին, հայութեանը սպառնացող վտանգը միաւորել է բոլորին: Կայ վճռական գիտակցութիւն, որ առանց այս ճակատում յաղթանակի մեր պետութիւնն ու ժողովուրդը արժանապատիւ ապագայ չեն կարող ունենալ:

Հիմա գլխաւոր դասը, որ պարտաւոր են քաղել իշխանութիւնները, քաղաքական ուժերը, գործարարները` մենք հրաշք ժողովուրդ ենք, իւրաքանչիւր հայ անհատ արժանի է յարգանքի, սիրոյ, հոգածութեան: Նիւթը, շահը, փող աշխատելը գերնպատակ դարձնելը մեր տեսակի բնոյթից չի բխում: Մենք պէտք է վերափոխուենք, ապրենք այլ արժէքներով:

Լուսահոգի Վազգէն Սարգսեանն ասում էր` փողը թուղթ է, մնայունը հողն ու երկիրն են: Հանրապետութեան նախագահից մինչեւ պետական վերջին պաշտօնեայի, այս դահլիճում նստողներիս վարքը մէկ ելակէտ պէտք է ունենայ` սիրել ու ծառայել սեփական ժողովրդին, Հայաստանի իւրաքանչիւր քաղաքացու:

Մեր հասարակութեան վերջին օրերի կեցուածքը ուղղակի պարտաւորեցնում է երկրում արդարութեան, բարոյականութեան այլ մթնոլորտ ստեղծել: Սա բոլորիս գործն է: Այս ոգու ժողովուրդը այլ վերաբերմունքի է արժանի:


Viewing all articles
Browse latest Browse all 17097

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>