Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17090

Պատմութեան Նենգափոխման Գիտակցուած Ու Չգիտակցուած Փորձերը

$
0
0

aff0ba65-f5de-4710-9a19-7dda2612d26aՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉԵԱՆ

2016 թ. մարտի 15-ին լրացաւ Սողոմոն Թեհլիրեանի ձեռամբ, 1921 թ. մարտի 15-ին Պերլինում յեղափոխական մահապատժի ենթարկուած, Հայոց ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչ Թալէաթ փաշայի սպանութեան 95-ամեակը:

Հայաստանեան որոշ լրատուամիջոցներ` հեռուստաընկերութիւններ թէ կայքէջեր, անդրադարձան այս իրադարձութեանը: Սակայն այս պարագայում եւս, ինչպէս շատ ու շատ այլ պարագաներում, նկատւում է գիտակցուած կամ չգիտակցուած, միտումնաւոր կամ պատահական ապատեղեկատւութիւն, որը խեղաթիւրում է իրականութիւնը եւ հանրութեանը, յատկապէս նոր սերնդին այլ պատգամ փոխանցում: Գրելով «այս պարագայում, ինչպէս շատ ու շատ այլ պարագաներում»` նկատի ունենք այն դէպքերը, երբ խօսքը վերաբերում է մանաւանդ Հայ յեղափոխական դաշնակցութեանը:

Դրանցից առանձնացնենք երկուսը:

Առաջին. Թալէաթ փաշայի սպանութիւնն այնպէս է ներկայացւում, որ կարծես մի հայ երիտասարդ` Սողոմոն Թեհլիրեան անունով, մի օր որոշում է մահապատժի ենթարկել Թալէաթին, ուստի գնում է Պերլին, տուն վարձում Թալէաթի տան դիմաց, եւ մի օր էլ, երբ Թալէաթը տնից դուրս է գալիս, նա էլ իր տնից է դուրս գալիս ու ատրճանակով կրակում ու սպաննում նրան: Վե՛րջ: Այսքա՛ն պարզ ու այսքա՛ն հեշտ: Ոչ մի խօսք Հայ յեղափոխական դաշնակցութեան մասին, ոչ մի խօսք «Նեմեսիս» գործողութեան մասին, ոչ մի խօսք կազմակերպական հսկայածաւալ աշխատանքի մասին:

Երկրորդ. Նման պարզ կերպով ներկայացնելով Թալէաթի սպանութիւնը` հարցազրոյց է արւում «ԱՍԱԼԱ-ի նախկին անդամի» հետ: Պատկերացնո՞ւմ էք, Հայ յեղափոխական դաշնակցութեան մասին որեւէ խօսք չկայ, նոյնիսկ «Նեմեսիս» անունը չի յիշւում, բայց Թալէաթի սպանութեան կապակցութեամբ հարցազրոյց է արւում «ԱՍԱԼԱ-ի նախկին անդամի» հետ: Այս մէկն ինչպէ՞ս մեկնաբանենք: Վերագրե՞նք լրագրողի անտեղեակութեանը: Ենթադրենք` այդպէս է. լրագրողն անտեղեակ է եւ ջանք չի թափել երկու էջ կարդալ այն մասին, ինչի մասին հաղորդում է պատրաստում, իսկ լրատուամիջոցի խմբագի՞րը: Այս ամբողջի մէջ միտո՞ւմ տեսնենք, թէ՞ պատահականութիւն, գիտակցաբա՞ր է արւո՞ւմ, թէ՞ անգիտակցաբար: Ի՞նչ կապ ունի «Նեմեսիս» գործողութիւնը ԱՍԱԼԱ-ի հետ:

Հասկանալի է, որ ՀՅ Դաշնակցութեան անուան արծարծումն ու հոլովումը որոշ շրջանակների դուր չի գալիս: Մանաւանդ այն պարագաներում, երբ ազգը հպարտութեամբ յիշում է իր դաշնակցական զաւակներին: Սակայն սխրանքի հաւասար գործողութիւնը ներկայացնել պարզունակ կերպով, ասել ճշմարտութեան միայն այն բաժինը, որ այդ շրջանակներին է դուր գալիս, իրար հետ կապ չունեցող երեւոյթները փորձել մի կերպ իրար սոսնձել, առնուազն անխղճութիւն է, եթէ ոչ աւելին:

Յամենայն դէպս, ինչքան էլ փորձ արուի գիտակցաբար կամ անգիտակցաբար խեղաթիւրել փաստերը, ճշմարտութիւնը դրանից չի փոխւում:

Օսմանեան կայսրութեան երբեմնի ներքին գործերի նախարար եւ մեծ վեզիր Թալէաթի, եւ ոչ միայն նրա, այլ «Թեշքիլաթը մահսուսա» կազմակերպութեան հիմնադիր Պեհաէտտին Շաքիրի, Օսմանեան կայսրութեան երբեմնի մեծ վեզիր Սայիտ Հալիմի, Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ճեմալ փաշայի եւ Հայոց ցեղասպանութեան գլխաւոր այլ կազմակերպիչների յեղափոխական մահապատիժն իրականացուել է Հայ յեղափոխական դաշնակցութեան որոշումով ու կազմակերպմամբ, իսկ գործողութիւնը կոչուել է «Նեմեսիս»` հին յունական վրէժխնդրութեան աստուածուհու անունով:

Դա այդպէս է` ուզենք, թէ չուզենք:

«Դրօշակ», 23 մարտ 2016


Viewing all articles
Browse latest Browse all 17090

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>