Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

10 Անյայտ Փաստ Սողոմոն Թեհլիրեանի Մասին. Սողոմոն Թեհլիրեանի Հօրեղբօրը Ծոռը Բացատրել Է, Թէ Ինչո՛ւ Թեհլիրեան Եւ Ոչ` Թեհլերեան

$
0
0

ԱՍՏՂԻԿ ՅԱԿՈԵԱՆ

208119Համացանցի հայկական հատուածում ոչինչ չէք գտնի ամենայայտնի հայերից մէկի մասին, եթէ փնտռէք նրա իսկական անուն-ազգանունով, քանի որ Թեհլիրեան Սողոմոնի ազգանունը ժամանակի ընթացքում աղաւաղուել է ու դարձել Թեհլերեան: Թեհլիրեաններն իրենք էլ դժուարանում են պատասխանել հարցին` որտեղից է եկել սխալը, եւ երբ է այն դարձել հիմնական ու գործածական: Արա Օսկանեանը` Սողոմոն Թեհլիրեանի հօրեղբօր ծոռը, «Փան Արմինիըն»-ի բացատրել է, թէ ինչո՛ւ Թեհլիրեան, եւ ոչ Թեհլերեան: Ներկայացնում ենք 10 անյայտ փաստ Սողոմոն Թեհլիրեանի մասին:

1.- Թեհլիրեանների նախապապը 16-17 տարեկանում վիճեց տան անդամների հետ եւ հեռացաւ տնից: Տարիներ անց նա վերադարձաւ եւ գիւղում մականուն ստացաւ: Թուրքերէն «կռիւ» բառը «թեհն»է էր ու գիւղացիներն ասում էին, որ նա «թեհ է ըրել», որտեղից էլ ծնւում է նրա մականունը` Թեհլիր, նրա զաւակներին էլ ասում են Թեհլիրի տղաներ, որտեղից էլ սկիզբ է առնում Թեհլիրեան ազգանունը: Սողոմոնն ինքը ստորագրում էր որպէս Թեհլիրեան: Թալէաթի սպանութիւնից յետոյ Թեհլիրեանները փոխում են իրենց ազգանունը, եւ Սողոմոնը դառնում է Մելիքեան:

2.- Թեհլիրեանները երկար տարիներ զբաղուել են սրճագործութեամբ: Սուրճի պիզնեսը հիմնադրել էր Թեհլիրը, որը տան անդամների հետ վէճից յետոյ մեկնել էր Գոնիա, որտեղ սկիզբ էր դրել ընտանեկան պիզնեսին: Հետագայում այդ պիզնեսը շարունակել են նրա զաւակները եւ սերնդէ սերունդ փոխանցել Սողոմոն Թեհլիրեանի հօրը եւ նրա եղբայրներին, ովքեր Սերպիայում սուրճի խանութ են ունեցել:

Թեհլիրեանների ընտանիքը. լուսանկարը` Արա Օսկանեանի անձնական արխիւից

Թեհլիրեանների ընտանիքը. լուսանկարը` Արա Օսկանեանի անձնական արխիւից

3.- Կրակել Սողոմոն Թեհլիրեանը սովորել է Արմէնականների կամաւորական ջոկատում: Նրա հօրեղբօր որդին` Սամուէլը, այդ ջոկատի ղեկավարն էր: Արմէնականները երիտասարդ կամաւորականների էին հաւաքագրում եւ նրանց պաշտպանուել սովորեցնում: Սամուէլի նախաձեռնութեամբ Սողոմոնն ընդգրկուեց այդ ջոկատում եւ Եփրատի մացառուտներում մնացած կամաւորականների հետ սովորեց կրակել:

Սողոմոն Թեհլիրեանի 17 անդամից բաղկացած ընտանիքից գիւղում մնացածներից փրկուեցին միայն նրա եղբօր` Միսակի դուստրը, Արմէնուհին, ում հետագայում փրկագնով քրդերի մօտից վերադարձրին հարազատներին: Փրկուեցին միայն նրանք, ովքեր Սերպիայում էին:

Սողոմոն Թեհլիրեանը Ցեղասպանութեան տարիներին հայրենիքում չէր: Նա Երզնկայից նոր էր հասել Սերպիայի գաւառական քաղաք Վալեւօ, երբ սպաննուեց աւստրիական գահաժառանգ Ֆրանց Ֆերտինանտն ու սկսուեց Ա. Համաշխարհայինը: Պատերազմի մեկնարկից մի քանի ամիս անց Սողոմոնի հայրը Սոֆիայից նամակ ստացաւ, որտեղ նրա բարեկամներից մէկը տեղեկացնում էր Հայաստանից, որ Պուլկարիայում հայերը կամաւորական ջոկատներ են կազմում:

Լուսանկարը` Արա Օսկանեանի անձնական արխիւից

Լուսանկարը` Արա Օսկանեանի անձնական արխիւից

5.- Իմանալով, որ Պուլկարիայում կամաւորական ջոկատներ են կազմաւորւում, Սողոմոնն առանց հօր համաձայնութիւնը ստանալու` որոշեց մեկնել այնտեղ: Նոյեմբերին սերպ-պուլկարական սահմանին նրան ձերբակալեցին եւ մեղադրեցին լրտեսութեան համար: Կարճ ժամանակ անց թիւրիմացութիւնը պարզուեց եւ Սողոմոնին ազատ արձակեցին: Պուլկարիայից նա մեկնեց Ռումանիա, ու մինչ հայրը կը հեռագրէր, որ նրան հետ ուղարկեն, հասցրեց ընկերների հետ մեկնել Ռոստով, այնուհետեւ` Թիֆլիս: Հէնց այստեղ էլ ծանօթացաւ ապագայ կնոջ` Անահիտի հետ:

6.- Թալէաթը միակը չէ, ում Սողոմոն Թեհլիրեանը սպաննել է: Պոլսում գտնուելու ժամանակ նա տեղեկացաւ, որ կոտորուած հայ մտաւորականների ցուցակը կազմել է Յարութիւն անունով մի հայ: Այս մասին նրան ասաց օրիորդ Երանուհին, ով էլ հետագայում Թեհլիրեանին ծանօթացրեց դաշնակցականների հետ: Երանուհին նրան ցոյց տուեց Յարութիւնի տան տեղը: Թեհլիրեանը ծանօթների միջոցով տեղեկացաւ, որ Յարութիւն Մկրտչեանի կազմած եւ ոստիկանապետ Պետրիի միջոցով Թալէաթին յանձնուած սեւ ցուցակը բաղկացած է եղել 250 մտաւորականի անունից, որոնցից հազիւ 10 մարդ է փրկուել: Թեհլիրեանն այս ամէնն իմանալուց յետոյ մօտ երկու շաբաթ հետեւում էր նրան, բայց նրա տան մուտքի դուռը միշտ փակ էր, մատնիչն էլ ներսուդուրս գրեթէ չէր անում: Մի երեկոյ Թեհլիրեանը փողոցից հետեւեց Մկրտչեանի տան անցուդարձին, տեսաւ, որ տանն ինչ-որ հաւաքոյթ է ու Մկրտչեանը բաժակը ձեռքին ճառ է ասում: Թեհլիրեանը հանեց ատրճանակը եւ որոշեց կրակել ապակու հետեւից: Նա կրակեց ուղիղ դաւաճանի սրտին ու տեսաւ, թէ ինչպէս գետին տապալեց նրան, ապա արագ հեռացաւ:

Սողոմոն Թեհլիրեան. լուսանկարը` Արա Օսկանեանի անձնական արխիւից

Սողոմոն Թեհլիրեան. լուսանկարը` Արա Օսկանեանի անձնական արխիւից

Յաջորդ առաւօտ Թեհլիրեանն իմացաւ, որ Մկրտչեանը չի մահացել եւ հիւանադանոցում է: Նա որոշեց հիւանդանոց գնալ եւ նրան այնտեղ սպաննել: Այս քայլից նրան յետ պահեց օրիորդ Երանուհին, ով պատմեց, որ բժիշկները յոյս չեն տուել: Մի քանի ժամ անց Յարութիւն Մկրտչեանը մահացաւ: Հետագայում մի զրոյցի ժամանակ, երբ Սամուէլ Օսկանեանը Սողոմոնին ասաց, որ նա իր վրէժը լուծել է, իսկ ինքը դեռ ոչինչ չի արել, Թեհլիրեանը նրան կոչ արեց անհոգ լինել, քանի, որ ինքը «Բագառիճի բոլոր ջրհորները թուրքերով է լցրել»:

Այս մասին որեւէ տեղ չի յիշատակուել եւ գիտէին միայն նրա ընտանիքի անդամները:

7.- Այն ժամանակ, երբ Սողոմոնը Պոլսում իր վրէժն իրագործելու համար աջակիցներ էր փնտռում, տեղեկացաւ, որ Զաւէն պատրիարքն ազատուել է աքսորից եւ գտնւում է Փարիզում: Թալէաթին հետապնդելու համար միջոցներ գտնելու համար նա որոշեց դիմել պատրարքին:

«Ես այդ կարգի գործերու մէջ չեմ կարող մաս ունենալ, զաւակս» Սողոմոնին լսելուց յետոյ պատասխանեց պատրիարքը եւ ասաց, որ կարող է նրան օգնել Փարիզում գործ գտնել, տեղաւորուել: Իր յուշերում Սողոմոն Թեհլիրեանը պատմում էր` այնքան վստահ էր, որ պատրիարքը կ՛օգնի, որ մերժումից յետոյ երկար մնաց փողոցում կանգնած, չիմանալով` ուր գնալ եւ ինչ անել: Այդ ձախողումից յետոյ Սողոմոնը մնաց Փարիզում, աշակերտում էր կօշկակարի մօտ, մինչեւ ստացաւ Երանուհու նամակը, որտեղ վերջինս իրեն յորդորում էր Ամերիկա գնալ` «իրենց յայտնի գործով»:

Թեհլիրեանների ընտանիքը. լուսանկարը` Արա Օսկանեանի անձնական արխիւից

Թեհլիրեանների ընտանիքը. լուսանկարը` Արա Օսկանեանի անձնական արխիւից

8.- 1921 թուականին դաշնակցականներն իմացան, որ Հռոմում թուրքերի մասնակցութեամբ ժողով է լինելու եւ Թալէաթին գտնելու բոլոր ջանքերը կենտրոնացրին այնտեղ: Քանի որ Թեհլիրեանը Պերլինում էր, նրան յանձնարարուեց լինել կառամատոյցում եւ ստուգել Հռոմ մեկնող գնացքները: Մի անգամ Թեհլիրեանը նկատեց, որ թուրքերի մի խումբ ճանապարհում է մէկ այլ խմբի եւ վերադառնում: Վերադարձողներից մէկին նրանք առանձնայատուկ վերաբերմունք էին ցուցաբերում եւ դիմում «փաշայով»: Թեհլիրեանը սկսեց կասկածել, որ այդ մարդն էլ կարող է Թալէաթը լինել եւ գնաց նրանց հետեւից: Թեհլիրեանը հետագայում պատմում էր, որ մինչեւ վերջին պահը կասկածում էր` արդեօք նրա դիմացից գնացող թուրքը Թալէա՞թն է, թէ՞ ոչ: կրակելուց առաջ Սողոմոնը գոռաց «Թալէաթ» եւ նա շրջուեց: Դա էլ ցրեց Թեհլիրեանի վերջին կասկածներն ու նա կրակեց: Թէեւ յայտնի երգում ասւում էր, որ Թեհլիրեանը կրակել է Թալէաթի ճակատին, իրականում Սողոմոնը կրակեց նրա կողքին:

Կրակելուց յետոյ հասցրեց փախչել, բայց…

Ճանապարհին սկսեց կասկածել` արդեօք սպաննե՞լ է նրան: Կասկածներն աւելի ահագնացան, երբ նա մտաբերեց, որ Յարութիւն Մկրտչեանին միանգամից սպաննել չէր ստացուել: Հէնց դա պատճառ դարձաւ, որ վերադառնայ սպանութեան վայր: Երբ փորձում էր ճեղքել ամբոխը` համոզուելու, մահացե՞լ է արդեօք Թալէաթը, թէ՞ ոչ, նրա ուղեկիցները ճանաչեցին Թեհլիրեանին ու բռնեցին նրան: Ու քանի որ այն ժամանակ ընդունուած էր ձեռնափայտ կրելը, հաւաքուածները, որոնց մեծ մասը ձեռնափայտերով էր, սկսեցին ծեծել նրան: Մինչեւ օրս պահպանուել է շապիկը, որն այդ օրը կրում էր Սողոմոնը, ամբողջովին արիւնոտուած:

Սողոմոն Թեհլիրեանը (ձախից) կնոջ հետ. լուսանկարը` Արա Օսկանեանի անձնական արխիւից

Սողոմոն Թեհլիրեանը (ձախից) կնոջ հետ. լուսանկարը` Արա Օսկանեանի անձնական արխիւից

9.- Դատավարութիւնից յետոյ գերմանական դատարանը Թեհլիրեանին վերադարձրեց այն ատրճանակը, որով սպաննուել էր Թալէաթը: Սողոմոնն իր ձեռքով այն Բ. Համաշխարհայինի տարիներին նետեց Դանուբ գետը, քանի որ այդ ժամանակ Սերպիայում տներ էին խուզարկում: Նա ստիպուած էր ազատուել զէնքից:

10.- 1930-ականներին յայտնի դարձաւ, որ պաշտօնական այցով Սերպիա պիտի ժամանի Թուրքիայի նախագահը: Այցի օրակարգը մշակելիս թուրքերը սերպերի առաջ պայման դրեցին` ձերբակալել Թեհլիրեաններին: Պաշտօնական Սերպիան մերժեց, ասելով, որ չի կարող ձերբակալել իր երկրի քաղաքացիներին, բայց խոստանում է տան հսկողութիւն սահմանել: 3 օր շարունակ Թեհլիրեաններին պատկանող տների դիմաց սերպ ոստիկաններ էին հերթապահում եւ խնդրում նրանց չլքել այն: Այդ ժամանակ Սողոմոն Թեհլիրեանը Խորուաթիայում էր, Թուրքիայի նախագահի այցի օրը վերադարձաւ Պելկրատ: Հօրեղբօր որդին` Սամուէլը, պատահաբար պատուհանից տեսաւ, որ նա մօտենում է տանը եւ նրան ցոյց տուեց ոստիկաններին` հասկացնելով, որ հեռանայ: Թուրքիայի նախագահն այդպէս էլ չիմացաւ, որ մարդը, ումից նա սարսափում էր, իր այցի ժամանակ ազատ շրջում էր Պելկրատի փողոցներում:

 


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>