ԼԵՒՈՆ ՆԵՐՍԻՍԵԱՆ
«Օթելլօ»-ն… Նա յաջորդում է «Համլէթ» ողբերգութեանը: Վիճելի է, հնարաւոր է, որ «Համլէթ»-ից յետոյ «Մակպեթ»-ն է գրել, չգիտեմ, վիճարկուող խնդիր է:
Բոլոր դէպքերում 1605 թուականին ներկայացուեց առաջին անգամ «Վենետիկի մավր» ողբերգութիւնը, յետոյ ունեցաւ հրատարակութիւններ եւ 1623 թուականի, այսպէս կոչուած, Ինֆոլիօ հրատարակութեան մէջ նոյնպէս զետեղուեց` որոշ թեքսթային փոփոխութիւններով մի քանի տասնեակ տող` աւելի քան 100 տող, աւելացրած:
Յիշում էք, ես ձեզ մանրամասն պէտք է, որ պատմած լինեմ երկու խմբագրութիւնների մասին «Համլէթ»-ի, այդ աստիճան փոփոխութիւններ «Օթելլօ»-ն չի կրել: Միանգամից, ըստ երեւոյթին, գրուած է: Բայց, այնուամենայնիւ, ինչ-որ վերափոխութիւններ կատարուել են… ես պարզապէս մատնանշում եմ (դա ձեզ պարտադիր չէ), որ դուք էլ յիշէք:
Ժամանակին մեծ կռիւներ էին գնում, ենթադրենք, էսպիսի մի փոքրիկ խնդրի շուրջ:
Օթելլոն մի տեղ ասում է. «Ժամանակին կանայք, աղջիկները ձեռքի հետ մէկտեղ սիրտն էին տալիս, հա՞, իսկ հիմա ձեռքը տալի՛ս են, իսկ սիրտը` երբե՛ք»: Հա՜…
Լա՛ւ խօսք է, այո՛, լա՛ւ խօսք է, այո՛… սիրտը երբեք… Ահա, ի միջի այլոց, ասում եմ, պարտադիր չէ, որ դուք յիշէք, պարզապէս շէյքսփիրագիտութեան նրբութիւններից մէկն է:
Ա՛յս բանը կարելի էր ասել… (5 թուին հնարաւոր չէր ասել) որովհետեւ ձեռքը տալու գաղափարի յատուկ հրովարտակով Յակոբ թագաւորը, որը յաջորդեց Եղիսաբէթին, յատուկ հրովարտակով ընդունել էր, երբ նա, այսպէս կոչուած, բարոնետի կոչում էր շնորհում իր ուզած մարդկանց` յատուկ վճարով, եւ իրաւունք էր տալիս, որ նրանք իրենց զինանշանի վրայ, տոհմական զինանշանի վրայ, պատկերեն մեկնած ձեռը:
Չգիտեմ, կարմիր ձեռ` արծաթէ ֆոնի վրայ, երրորդական խնդիր է: Բայց, ասում եմ, հնարաւոր չէր լինի ասել, եթէ չլինէր հրովարտակը: Իսկ այդ հրովարտակը Յակոբը հրապարակել է 5 թուից առնուազն 6-7 տարի անց: Այսինքն` բացառուած չէ, որ առաջին տարբերակը` բեմադրուած ողբերգութեան, որոշակի տարբերութիւններ ունի վերջինիս` ձեզ ծանօթից: Սա՛ փոքրիկ փակագծում որպէս, ի միջի այլոց, ասուած բան:
Հի՛մա… Սկսենք, ինչպէս միշտ, աղբիւրների խնդրից: Էլի մի փոքրիկ փակագծում ասեմ, որ, գիտէք, ես ինքս միշտ, համալսարանական մարդ լինելով (ամբողջ կեանքս համալսարանում է անցել, գիտէք), համալսարանական դասաւանդման հակառակորդ եմ եղել, մանաւանդ ջահել ժամանակներս: Համոզուած լինելով, որ այսպէս դասաւանդել գրականութիւնը, ինչպէս, դժբախտաբար, ես հիմա եմ դասաւանդում, վա՛տ համալսարանական աւանդոյթ է: Այդ վատ աւանդոյթի մէջ, որպէս ծաղրական բաներ, նշւում է միշտ, որ ահա ուրեմն համալսարանական փրոֆեսէօրները ամէն ինչ սկսում են, ենթադրենք, աղբիւրների հետազօտութիւնից:
Ասում են. «Ի՞նչ նշանակութիւն ունի, թէ ի՞նչ աղբիւրներից է օգտուել Շէյքսփիրը»:
Այո՛, հաւատացէք, որ ես ջահել ժամանակս ծիծաղել եմ այդ բոլորի վրայ եւ ասել եմ. «Ա՜հ, էս դասախօսը համալսարանական փրոֆեսէօր է, ողորմելի, խղճուկ մարդ, որը գրականութիւնից ոչինչ չի հասկանում, որովհետեւ գրականութիւնը ինչ կապ ունի, չգիտեմ, որտեղի՞ց ես կարդացել, ի՞նչ ես վերցրել, ի՞նչ աղբիւր ես վերցրել: Գրականութիւնը մեծ է, եւ այլն, եւ այլն»… Հա՛… յաւիտենական է, աստուածային է: Էդպէս են կարծել: Հիմա էլ են էդպէս կարծում: Բայց, էդպէս կարծելով, գրականութիւն չի սովորում դժբախտաբա՛ր, դժբախտաբար: Այնպէս որ, ես էլ ահա (այդքան հիմա բիձայացած) դարձել եմ սովորական համալսարանական փրոֆեսէօր եւ չեմ կարող շրջանցել «Օթելլօ»-ի աղբիւրներին: Ահա՜…
Գիտէք, այդ ժամանակ Վերածնութեան դարաշրջանի համար կարեւոր նշանակութիւն ունէր իտալական գրականութիւնը, չէ՞, որպէս սկզբնաւորող գրականութիւն` մասնաւորաբար իտալական նորավէպային գրականութիւնը:
Այս դէպքում ձեզ ծանօթ «Տեքամերոն»-ը չէ, Պոքաչչոն չէ, այլ մի ուրիշ երկրորդական` Պոքաչչոյի կողքին համրուող մի հեղինակ` Ճելալտի Չինթիօ, որի, «Էկատոմիտի» վերնագիրը կրող նորավէպերի ժողովածուից (ըստ երեւոյթին տարածուած եւ սիրուած նաեւ անգլիական ընթերցողների որոշ շրջանում) առել է իր ողբերգութեան նիւթը Շէյքսփիրը:
Եթէ դուք, չէ՛… Բայց վաղը ես, բաների մօտ եմ, եւրոպական բաժնում եմ եւ անպայման կը յանձնարարէի նրանց (եւ էդպէս էլ կ՛անեմ, երեւի) կուրսային աշխատանք գրել` համեմատութիւններ անելով ահա այդ նախնական աղբիւրի եւ բուն ողբերգութեան միջեւ` Ճելատի Չինթիոյի եւ Շէյքսփիրի: Ձեզ համար բաւական է այսքա՛նը:
Ուրեմն մի աղջիկ Տեզտեմոնա անունով սիրում է մի… սիրահարւում է… ամուսնանում է մի բարձրաստիճան զինուորականի հետ: «Ոչ թէ սրտի մղումով,- ասում է Չինթիոն,- այլ խոնարհուելով նրա արժանիքների առջեւ»: Չգիտեմ, դա լաւ է, թէ վատ է. աղջիկներ էք` դուք կ՛իմանաք, թէ որ սէրն է աւելի լաւ: Ինչեւէ մի խօսքով էդպէս է նկարագրում: Անունը էդ զինուորականի մենք չգիտենք: Անուն չունի, չգիտեմ, անուն չունի… ինչպէս միւսներն էլ անուն չունեն:
Ապրում են, երջանիկ են ապրում, սրա հետ, չնայած որ սեւ էր, մուգ էր, ինչ էր… Մարդը տարիքով էլ մեծ, բայց երջանիկ են: Մինչեւ որ ուրեմն սրա տեղապահը, լեյտենանտ (լեյտենանտ նշանակում է տեղակալ, տեղապահ), սրա լեյտենանտը (էլի անուն չունի) սկսում է սիրահետել այս երիտասարդ կնոջը: Յետոյ էստեղ խառնւում է նաեւ դրօշակի՛րը` այս զինուորականի, որը էլի անուն չունի, ինքն էլ, երեւի ինչ-որ բաներ, յոյսեր կապելով այս կնոջ հետ եւ տեսնում է, որ ոչինչ չի ստացւում իր մօտ, գցում է էս լէյտենանտի` էս տեղապահի վրայ, գողանում է կնոջից իր թաշկինակը: Ինքը գողանում է թաշկինակը, գցում է տեղակալի սենեակը, որպիսի ամուսինը իմանայ, հը՞, ամուսի՛նը իմանայ:
Ամուսինը իմանում է, էս մարդն էլ` դրօշակիրը, գրգռում է սրան, ասում է, թէ` «ահա տե՛ս դաւաճանում է» եւ այլն: Եւ զօրավարը իր դրօշակակրի հետ միասին որոշում են վրէժը լուծել նաեւ կնոջից, կնոջից:
«Օթելլօ» կարդացողները մօտաւորապէս պատկերացրիք, չէ՞: Մօտաւորապէս շատ կոպիտ գծերով բանն է` «Օթելլօ» ողբերգութիւնը, այո՛: Անունները տուէ՛ք, Օթելլոն զօրավարն է, Կասսիոն տեղապահն է, Եագոն դրօշակիրն է: Տիզտեմոնան միակ անունը, որը նորավէպում կայ, Տեզտեմոնա, մի քիչ փոխուած է Տեզտեմոնա է դարձել, Շէյքսփիրի մօտ:
Տեզտեմոնա երեւի, երեւի թէ պէտք է նշանակէր Չինթիոյի համար ցաւագարի նման մի բան, այսինքն` բաներով չար ոգիներ, չար ոգի, չար ոգիներով խանգարուած կին, էդպէս մի բան պէտք է նշանակէր` տեմոն, դեւ, դեւ, հա՛, դիւային: Այո՛…
Ամբողջ բանը` նորավէպի գաղափարը սա է` «Որ, աղջիկնե՛ր, ամուսնացէ՛ք միայն ա՛յն դէպքում, եթէ ձեր ծնողները դրան համաձայն են: Տեզտեմոնիան ամուսնացել է ծնողների կամքի դէմ եւ ահա դրա հետեւանքը»: Հա՞… է՛ս է:
Էս ընդունեցիք էս դասը ուրեմն էս բարոյախօսութիւնը Չինթի, Ճերալտի Չինթիոյի բարոյախօսութիւնը սա է: Ողորմելի մի բարոյախօսութիւն, որի համար բնականաբար չարժէր, որ Շէյքսփիրը, «Օթելլօ» ողբերգութիւնը գրէր: Բայց, յամենայն դէպս, տեսէք ահա, որ այսպիսի ընտանեկան, էսպէս ասած, բարոյախօսութիւնից է, որ սկսւում է, կազմւում է ահա Շէյքսփիրի ողբերգութեան աղբիւրը:
Հիմա… գուցէ մի բան էլ պատմեմ էսպէս, հա՞:
Ժամանակակից բանը տեսե՞լ էք, անունը ի՞նչ է` «Կեզ լայթ» (կազի լոյս) ամերիկեան ֆիլմ կայ, տեսե՞լ էք: Չէ՞: Իմ ջահելութեան ֆիլմերից է: Բայց վերջերս բանով եղել է` հեռուստատեսութեամբ: Դուք կարող էիք տեսած լինել, դրա համար եմ հարցնում: Չէ՛, չէք տեսել, ոչի՛նչ: Ճորճ Ուոլթոնի ֆիլմն է: Ափսոս, որ չէք տեսել, որովհետեւ, էդ դէպքում ինչի եմ պատմում այն, ինչ որ ես հիմա եմ ուզում պատմել, ուզում էի ասել, թէ անմիջապէս կը նմանցնէք ինչ-որ բաներ:
Օրինակ` էսպէս… Տեզտեմոնայի սենեակն է, էստեղ է նա… ննջարանն է, ինչ է: Վերեւը` ձեղնայարկում… Է՛ս արդէն Եագօ կոչենք նրան, թէեւ նա Չինթիոյի մօտ անուն չունի: Սա աղմուկ-աղաղակ է բարձրացնում, ինչ-որ սեղաններ է շարժում, բան, աղմուկ սրա գլխին: Ճիշդ այդպէս էլ «Կեզ լայթ» ֆիլմում: Դրա համար ասացի` ափսո՜ս, չէք տեսել…
Սարսափահար ուրեմն Տեզտեմոնան, թէ էս ինչ եղել է, կէս գիշերին էս ինչ աղմուկ է, էս ինչ բան է: Դուրս է գալիս, թէ տեսնի` ով է, իսկ սա` Օթելլոն էլ, էլի անվտանգ էստեղ է, բայց Օթելլոն չի… էսպէս չի մասնակցում, ներկայ է: Եագոն գլխին հարուածում է, սպաննում է: Երեք, թէ՞ երկու, մոռացայ, հարուած է հասցնում ուրեմն սրա գլխին: Ինչո՞վ: Էս եմ ուզում սովորեցնել, էսքան սովորեցնելու ձեւը…
Զարմանալի կերպով շատ տարածուած զէնք դարձաւ յետոյ սա: Գիտէք ո՞րն է «ղուրպազ», հա՞: Մէջը լցնում ես հող, հո՛ղ: Հրաշալի՜ զէնք է, որովհետեւ հետք չի թողնում: Հետք չի թողնում: Եւ շատ հեշտ է, ղուրպազ, շատ հեշտ է: Կարող ես ուրիշ բան, կարող ես «ա՜հ» ասել, հա՞…
Հեշտ է, կինն էլ կարող է էդ բանն անել:
Այո՛, այո՛… «Ափս՜ոս», ասում եմ: Ես էս բոլորն ասում եմ, ինքը ժպտում է, որովհետեւ միտքս է գալիս մի քանի պատմութիւններ այդպիսի գրականութիւնից, նոր գրականութիւնից: Դրա մասին հիմա շատ տարածուած է: Էլ չեմ ասում, որ կեանքում է յաճախ լինում: