Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17231

Հայոց Ցեղասպանութեան Մասին Հօր Յուշերը Պատմած Արա Կիւլերը` Քեմալ Եալչընին. «Տղա՛ս, Մի՛ Հրապարակիր Այս Պատմութիւնը, Սիրտս Չի Դիմանայ»

$
0
0

Akunq.net-ը թուրքերէնից թարգմանաբար ընթերցողներին է ներկայացնում Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած թուրք մտաւորականներից Քեմալ Եալչընի յօդուածը` վերջերս մահացած համաշխարհային ճանաչում ունեցող պոլսահայ լուսանկարիչ Արա Կիւլերի մասին, ով տարիներ առաջ Եալչընին պատմել էր Մեծ եղեռնի ականատես հօր յուշերը` Հայոց ցեղասպանութեան մասին.

ՔԵՄԱԼ ԵԱԼՉԸՆ

Ցաւալի լուրը կէս գիշերին ինձ հաղորդեց Հոլանտայում գտնուող ընկերս` Ճեմ Տումանը: Թուրքիան կորցրեց իր շատ նշանաւոր հայ զաւակին: Աշխարհը կորցրեց անփոխարինելի լուսանկարչի:

Արա Կիւլերի հետ ծանօթացել եմ 1999 թ. նոյեմբերի 12-ին, Աթէնքում կայացած թուրք-յունական բարեկամութեան ու խաղաղութեան մրցանակաբաշխութեան ժամանակ: Արա Կիւլերը եւ Ապտի Իփեքչին մրցանակաբաշխութեան դատակազմում էին: 1998 թ. Թուրքիայում Բարեկամութեան ու խաղաղութեան յատուկ մրցանակը ինձ յանձնուեց «Վստահուած օժիտ» անունով միքրոպատմական փաստագրական վէպիս համար: Արա Կիւլերը ընտրական յանձնաժողովի անդամ էր: Ես չգիտէի: 29 տարի առաջ Աթէնքում տեղի ունեցած մրցանակաբաշխութեան ժամանակ ծանօթացանք:

Ես այդ օրերին 1915 թ. ականատեսներին էին որոնում: 1998 թ. շրջել էի Անատոլիայի մի ծայրից միւսը: Թուրքի կամ քրտի հետ ամուսնանալու միջոցով ողջ մնացած, ոեւէ հարազատ չունեցող տարեց հայ կանանց ու տղամարդկանց էի որոնում: Սկսել էի գրել «Սիրտս քեզմով կը խայտայ» վերնագրով փաստագրական վէպը:

Երբ հանդիպեցի Արա Կիւլերին, խնդրանքս յայտնեցի. «Արա՛ եղբայր, կը պատմէ՞ք ինձ ձեր կեանքի պատմութիւնը: 1915 թ. ականատեսներին եմ փնտռում: Եթէ համաձայնուէք, ցանկանում եմ գրքումս ձեզ էլ ներառել»:

«Պատմեմ», ասաց նա: Նոյն հիւրանոցում էինք մնում: Անմիջապէս միացրեցի ձայնագրիչս: Հիւրանոցի մի անձայն անկիւնում սկսեցինք զրուցել: «Տղա՛ս, ես քեզ իմ հօր պատմութիւնը պատմեմ», ասաց նա ու սկսեց պատմել: Հարցեր չտուեցի: Եղբայր Արան խօսեց այն ամէնի մասին, ինչ զգում էր: Մեզ լուսանկարեց պոլսեցի յոյն եղբայրս: Անունը մոռացել եմ: Արա Կիւլերի արցունքներն արտացոլուած են այնտեղ:

«Իմ հայրը Շապին Գարահիսարի Եայլա գիւղից է եղել: 1914 թ. ուղարկել են Պոլիս` սովորելու: 1915 թ. հայրս ամբողջ ընտանիքին կորցրել է: Ինքը կարողացել է փրկուել, քանի որ սովորում էր Պոլսում: Հայրս միշտ գանգատւում էր. «Արա՛, որդի՜ս, աշխարհի ամէն կողմ գնում ես, միայն մեր Եայլա գիւղ չես գնում: Ինձ չես տանում իմ գիւղ»: Մի օր հօրս տարայ իր գիւղ: Արա եղբայրը շարունակ պատմում էր, այնուհետեւ հարցրեց. «Բոլոր ասածներս գրառեցի՞ր», «Այո՛, գրառեցիր», պատասխանեցի ես: «Նոյն ձեւով գրի՛ր», ասաց, ես էլ պատասխանեցի. «Նոյն ձեւով կը գրեմ, ձեզ կ՛ուղարկեմ, ձեր համաձայնութիւնը ստանալուց յետոյ միայն, ձեր թոյլտուութեամբ կը հրապարակեմ»:

Արա եղբօր պատմածները նոյն ձեւով գրեցի, ուղարկեցի նրան: «Տղա՛ս, մի՛ հրապարակիր  այս պատմութիւնը, սիրտս չի դիմանայ»: Չկարողացայ հրապարակել: Չհրապարակուած այս պատմութեան բնօրինակը եւ Արա եղբօր ձայնագրութիւնները այժմ գտնւում են Տիւսպուրկ Էսենի համալսարանում գտնուող Քեմալ Եալչընի անձնական արխիւում: Գուցէ մի օր հրապարակեմ: Սրանից հարիւր տարի յետոյ արխիւ մտնող ու Արա Կիւլերի ձայնագրութիւնները լսող մարդիկ նրա հետ միասին կ՛արտասուեն` ասելով. «Մի ժամանակ 1915 թ. Թուրքիայում ինչե՜ր, ինչե՜ր են պատահել», կը զարմանան ու Արա Կիւլերի հետ միասին կ՛արտասուեն:

Աստուած հոգիդ լուսաւորի: Յարգանքով խոնարհւում եմ քո եւ հայրիկիդ յիշողութիւնների առջեւ:

Թարգմանեց ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

Akunq.net
Պոխում, 18.10.2018

 

Լուսանկարները պատկանում են Քեմալ Եալչընի անձնական արխիւին, որը պահպանւում է Տիւսպուրկ-Էսենի համալսարանում:

 


Viewing all articles
Browse latest Browse all 17231

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>