ՌՈՒՊԻՆԱ ԿԷՕՎՃԵԼԵԱՆ
Ղարաբաղի հերո՛ս զինուոր,
դու ննջում ես uարերին`
դրօշը կրծքիդ, զէնքը գրկիդ, վարձքդ կատար,
դու առասպէլ մեր ապագայ քաջերին
հօրդ մէջքը կորացել է,
մօրդ ճրագը աղօտել է
եարիդ քողը սեւացել է,
երկինքն անգամ ամպոտել է
բայց քնիր անուշ
դու հայ զինուոր
մեր լեռների լանջերին
քո անունը անմահ է մեր սրտերին
դու չհագար փեսի շորեր
չկապեցիր նարօտ եարիդ մազերին
չխմեցիր կենացը քո պապիկի
չլսեցիր առաջին լացը քո բալիկի
բայց քնիր անուշ,
դու հա՛յ զինուոր,
մեր լեռների լանջերին
քո անունը անմահ է մեր սրտերին
վաղը քո արեան կաթիլներից
պիտի ծնին նոր մարտիկներ
պիտի ծաղկին դաշտերը մեր
պիտի բացուի նոր արշալոյս
ազատ անկախ Ղարաբաղի լեռներին
Մայիս 2016