Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17231

Խմբագրական «Ապառաժ»-ի. Ապահովենք Հասարակութեան Մասնակցութիւնը

$
0
0

Ժողովրդավարական կառավարման համակարգը կիրառած երկրները երբեմն կանգնում են հէնց ժողովրդավարութիւնից բխած դժուարութիւնների առաջ: Հարցը նրանում է, որ ժողովուրդն ինքնին ինչքանով է պատրաստ կիրառել իրեն տրուած լիազօրութիւնները եւ, բնականաբար, պատասխանատուութիւնը կառավարման համակարգում մասնակից դառնալու եւ իր ճակատագիրը տնօրինելու համար: Ժողովրդավարական սկզբունքից ելնելով` այդ լիազօրութիւնից օգտուելը ժողովրդի բացարձակ իրաւունքն է:

Ժողովրդավարութեան համակարգի կիրառումը պէտք չէ միայն սահմանափակել ընտրութիւններին մասնակցութեամբ եւ ձայն տալու արարողակարգով: Յատկապէս եւրոպական երկրներում առաւել ուշադրութեան առարկայ է մասնակցային ժողովրդավարութեան մոտելը, որտեղ ենթադրւում է գործիքակազմ ստեղծել, որպէսզի հասարակութեան զանազան շերտեր առաւել դերակատարութիւն ապահովեն կառավարման համակարգում` այսպիսով լուծելով ժողովրդի թէ՛ լիազօրութիւնից օգտուելու եւ թէ՛ պատասխանատուութեան ընդլայման խնդիրները: Բնական է, որ այս մասնակցութեան ապահովումը կը նպաստի առաւել հզօր պետութեան ունենալուն:

Մասնակցային ժողովրդավարութիւն ունենալու համար, ինչպէս ասուեց, զանազան կառոյցներ եւ համակարգեր կարելի է կիրառել, այդ թւում` կուսակցութիւնների եւ հասարակական կազմակերպութիւնների աշխատանքային ուղղուածութիւնից սկսած մինչեւ օրէնսդրական միջամտութիւններ: Որպէս օրինակ, փաստ է, որ խորհրդարանական համակարգով առաջնորդուող երկրներում աւելի են ընդլայնւում պատասխանատուութեան մակարդակները, եւ, բնականաբար, կառավարման համակարգում հասարակութեան  մասնակցութիւնն աւելի շօշափելի է դառնում: Ինչեւէ, Արցախի սահմանադրութիւնը մեզ թոյլ չի տալիս երկրի կառավարման վերին օղակներում բարձրացնել պատասխանատուութեան եւ իրաւասութիւնների, ինչպէս նաեւ վերահսկողութեան լծակների համատարածութիւնը: Սակայն դրանով ամէն ինչ կորած պէտք չէ համարել:

Եւրոպական փորձը ցոյց է տալիս, որ տեղական ինքնակառավարման համակարգը կարող է լուծել նշուած խնդիրների  զգալի մասը:

Արցախում յետաձգուած են աւելի քան 80 համայնքների ընտրութիւններ: Հասկանալի է, որ նախ` յետաձգման պատճառը 2016 թուական ապրիլեան պատերազմն էր, եւ յետոյ` սահմանադրութեան ընդունմամբ ՏԻՄ նոր օրէնքի մշակման անհրաժեշտութիւնը: Երկրի համայնքների աւելի քան մէկ չորրորդի ընտրութիւնների յետաձգուելը անկախ պատճառից` վկայում է մի բանի մասին` ՏԻՄ համակարգի չկայացուածութեան: Եւ դեռ հարց է` ընտրութիւնների կայանալու պարագային ինչպիսի՞ աշխուժութիւն կարելի է ակնկալել թէ՛ քաղաքական կուսակցութիւնների եւ թէ՛ հասարակութեան մասնակցութեան հարցում:

Դաշնակցութեան համար, որպէս սկզբունք, միշտ կարեւորուել են հասարակութեան եւ իշխանութիւնների անմիջական շփումն ու խնդիրների վերհանումը: Պահն է ահազանգ հնչեցնելու` ՏԻՄ համակարգի անգործութեան շարունակութիւնը  հասարակութիւն-իշխանութիւն տարանջատման հիմնական պատճառներից է, եւ այդ տարանջատումն օր օրի աւելի է խորանում: Ի դէպ, այս երեւոյթը ցայտուն է դառնում «Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամների` համայնքներ կատարած այցելութիւնների ընթացքում:

ՏԻՄ համակարգի կայացումն ու այդ համակարգի լիազօրութիւններով օժտելու գործընթացը վերջերս կարեւորւում է նաեւ Հայաստանի Հանրապետութիւնում եւ դարձել է Հայաստանի կառավարութեան ուշադրութեան առացքային թեմաներից մէկը: Պէտք է օգտուել Հայաստանի փորձից եւ օր առաջ կարգաւորել Արցախի կառավարման համակարգի այդ ոլորտը:

,


Viewing all articles
Browse latest Browse all 17231

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>