Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Ժողովրդավարութիւնն Ընդդէմ Ժողովրդավարութեան

$
0
0

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԷՐ ԳՈՒԼԱՆԵԱՆ

Տարօրինակ է, բայց ամէն ինչ սկսուեց մի պարզ եւ անսպասելի դիպուածից, որն ինձ ստիպեց մտածել ժողովրդավարութեան եւ նրա հետեւանքների մասին: Եղաւ այնպէս, որ վերջերս մեկնեցի Փարիզ` իմ միւս ֆրանսուհի թոռնիկիս տեսնելու (ի դէպ, նա իմ եօթներորդ թոռնիկն է):

Եւ պարզուեց, որ ո՛չ օդակայանում, ո՛չ էլ ինքնաթիռում ծխել չի կարելի: Եւ որովհետեւ վաղուց Հայաստանից դուրս չէի եկել` բացի Ջաւախք ու Ղարաբաղ մեկնելուց, ես վիրաւորուեցի եւ կարծես թէ նման էի մի մարդու, ով կիսավայրենի է ու յամառօրէն ուզում է անել մի բան, որ ուրիշները հոգու խորքում ուզում են անել, սակայն ցոյց չեն տալիս: Իսկ ես ուզում էի շարունակել օրս, ինչպէս ապրել էի անցած օրերս:

Ինչեւէ, ես նուաստացած էի օրէնքներից, որ հաստատել էին ժողովրդավարները: Եւ մտածում էի, թէ ինչպէ՛ս կարող է միասեռականները ունենան իրաւունք, եւ` ոչ միայն իրաւունք, այլեւ նոյնիսկ որդեգրեն ուրիշի երեխան (պատկերացրէք այդ երեխայի վիճակը), իսկ ինչո՞ւ իրաւունք չունի ծխողը: Չգիտեմ:

Անշուշտ ես յարգում եմ չծխողի իրաւունքը, բայց ինչո՞ւ ինքը չի յարգում ծխողի իմ իրաւունքը: Ու իմ ճամբորդութեան ընթացքում ստացուեց այնպէս, որ հէնց մտայ ժողովրդավար կոչուած օրէնքների սահմանը, ես ակամայ վերածուեցի օրինազանցի:

Եւ ինչպէս յիշատակեցի, ծխել-չծխելու մասին այս առօրէական դիպուածը ինձ հրահրեց մտածելու ժողովրդավարութեան մասին ընդհանրապէս, դէպի ուր մենք, այսինքն` իմ երկիրը, գնում ենք` գլխապտոյտ արագութեամբ, խօսքի արմուկներով հրմշտելով իրար…

Այնինչ ժողովրդավարութիւնը (դեմոկրատիան), եթէ յիշում էք, կործանեց Յունաստանը, ժողովրդավարութիւնը կործանեց Հռոմէական կայսրութիւնը, պրոլետարիատի իշխանութիւնը կործանեց նաեւ Խորհրդային Միութիւնը, ինչպէս նաեւ այսօր խորապէս ծերանում է ժողովրդավար Եւրոպան…

Ուրեմն ի՞նչ. ես չեմ ուզում սխալ հասկացուել, ես ժողովրդավարութեան կողմնակիցն եմ, բայց՝ ոչ քառատրոփ վազքով… Յիշէք Տանիէլ Տեֆոյի յայտնի հերոսին, ով մարդու իրաւունք ու խղճի ազատութիւն էր քարոզում` լինելով օտարների երկրում, բայց ինքը նրանց լեզուն չսովորեց, այլ Ուրբաթին իր լեզուն սովորեցրեց:

Իսկ մեր պատմիչները դեռեւս հազար հինգ հարիւր տարի առաջ գրում էին մարդու եւ խղճի ազատութեան մասին, սակայն այդ բանը մենք մոռացել ենք, քանզի դադարել ենք բնագրեր կարդալ…

Եւ վերջապէս, ժողովրդավարութեան ամենաբարձր օրինակը ցոյց տուեց ինքը` Աստուած, երբ իր միածին Որդուն յանձնեց ժողովրդի ձեռքը, ասաց` ընտրէք, դուք ընտրեք… երբ Աստուած սիրում էր ժողովրդին, առաւել եւս իր Որդուն: Բայց ո՞ւմ ընտրեց ժողովուրդը` մարդասպանին ու սատանային:

Այսինքն թէ` օրէնքով իւրաքանչիւր ազատութիւն դառնում է իշխանութեան գործիք, այդ թւում նաեւ` ժողովրդավարութիւնը:

Մտածում էի նաեւ, որ ամէն պատահական քար չի կարելի տաշել, որովհետեւ կարող է տաճարի քար չդառնալ ու մնալ գետնին…

Ինքնաթիռում, ուր ծխել չէր կարելի, ես միայնակ այսպէս մտածում էի…

«Առաւօտ»
07.07.2017

 


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>