ՌՈԼԱՆՏ ՇԱՌՈՅԵԱՆ
Ի՞նչ իմանամ, թէ կեանքը մեզ
Ո՞ր մի նո՛ր ափն է նետելու –
Սատանան է այդ նոր ափի
Տէր Աստուածը լինելու:
Եօթը օրէնք գրէք գինով,
Եօթը կանոն` բնական,
Առանց թղթի, նոյն գրիչի –
Աղն ու հացը` փաստաբան.
Նռան գինով ստորագրենք
Օրէնքներն այդ բաղձալի,
Նաւը լերան վրայ թողած`
Բախենք դուռը առաւօտի…
Լոյսի Ցանկութիւն
Լերան հառաչ է լսւում ամէնուր
այս օրերին դժնի –
Եօթծովիմերան երկրիս փանջարաններն են
Բաց` հազար ու մի –
Ու տայ Աստուած, որ մի օր
Նստենք սեղան վայելքի –
Դիմակահանդէս կը լինի օրն այդ`
Առանց դիմակի –
Վկան անտես Մարաթուկը
Իմ հայրենի Սասունի…