Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Պաքուն` Անգարայի Պատանդ

$
0
0

ՅԻՍՆԱՊԵՏ ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԷՍԵԱՆ

badant-1_122915f

Հայկական զինուորական ղեկավարութեանը վարկաբեկելով, ինչպէս նաեւ հայ-ազրպէյճանական շփման գծից ապատեղեկատուութիւն տարածելով` ալիեւեան վարչակարգը փորձում է թիւրիմացութեան մէջ գցել միջազգային հանրութեանը` նպաստելով Մերձաւոր Արեւելքում նոր հակամարտութիւն ստեղծելուն ուղղուած Անգարայի ստոր ծրագրերի իրականացմանը: Ծառայելով «աւագ եղբօրը»` Ազրպէյճանը միաժամանակ փորձում է ինչ-որ կերպ իրեն ապահովել կործանումից` օգտագործելով քարոզչութեան եւ զրպարտութեան հնացած մեթոտները:

Այսօր ալիեւեան վարչակազմի առջեւ կանգնած է մի հրամայական` վարկաբեկել ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահողներին, աւելի՛ն, գերլարուած իրավիճակ ստեղծել կովկասեան տարածաշրջանում: Ակնյայտ է, որ Պաքուն ցուցումներ է ստացել Անգարայից` շեղելու միջազգային հանրութեան ուշադրութիւնը թուրք-սիրիական եւ թուրք-իրաքեան սահմաններից: Բայց Ապշերոնեան թերակղզում լաւ հասկանում են, որ ղարաբաղեան հակամարտութեան ապասառեցմանը միտուած Անգարայի ուղիղ ցուցումների արդիւնքում իրենց չի յաջողուի զերծ մնալ Մոսկուայի զայրոյթից` ահաբեկիչներին սատարող երկրին ուղղակի աջակցելու համար, ինչպէս նաեւ` խուսափել հակաահաբեկչական քոալիսիոն կազմած միւս երկու համանախագահող երկրների ղեկավարների քննադատութիւնից: Ալիեւեան վարչակազմը փորձում է որեւէ ձեւով թաքցնել իսլամական պետութիւն ահաբեկչական կազմաւորման մէջ իր քաղաքացիների մասնակցութիւնը եւ Թուրքիայի հետ միասին իր աջակցութիւնը այդ ահաբեկչական կառոյցին:

badant-2_122915

Ալիեւեան քլանը, ըստ այդմ, յայտնուել է զաւեշտալի իրավիճակում: Փորձութեան է ենթարկւում «Մէկ ազգ երկու պետութիւն» կարգախօսը: Անգարայից պահանջում են առճակատման գնալ Մոսկուայի հետ` ղարաբաղեան հակամարտութեան ապասառեցման միջոցով, միաժամանակ չտալով որեւէ երաշխիքներ, որ նման աջակցութեան համար Պաքուն չի յայտնուի «ջարդուած տաշտակի» առջեւ: Իր ստոր նպատակների համար Թուրքիան հրահրում է նաեւ իրանա-ազրպէյճանական հակամարտութիւնը: Պաքուի իշխանութիւնները լաւ գիտակցում են, որ, ի տարբերութիւն Թուրքիայի, իրենք որեւէ ռազմական դաշինքի մաս չեն կազմում եւ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման եւ բաց պատերազմի դէպքում կարող են խստագոյնս պատժուել տարածքային նոր կորուստներով եւ նոյնիսկ` կազմալուծմամբ:

Հարկ է նշել, որ նոյնիսկ խոստացած աջակցութեան պայմաններում ազրպէյճանական զինուորական հրամանատարութիւնը սահմանափակւում է զուտ սադրանքներով, խափանարարական արարքներով, զրպարտանքով եւ զեղծարարութեամբ այն դէպքում, երբ որ վերջին տարիներին անհամեմատ մեծացել են երկրի պետական պիւտճէի ռազմական ծախսերը, եւ Ազրպէյճանը սահմանել է զինուելու բոլոր մրցանիշները: Ալիեւեան քլանը վախենում է որեւէ լուրջ քայլից նաեւ այն պատճառով, որ ժողովուրդը չի սատարի իր այդ արկածախնդրութեանը: Վտանգուած կը լինեն նաեւ թէ՛ երկաթուղային եւ թէ՛ ուժանիւթակիր նախագծերը, որոնք կարող են աւելի մեծ եկամուտներ բերել ներկայիս սթաթիւս քոյի պայմաններում: Ուստի Հայտար Ալիեւի առաջ քաշած «մէկ ազգի» կարգախօսը ոսկորի նման կանգնել է նրա որդու կոկորդում:

Սպասելի է, որ մօտակայ ժամանակներում ազրպէյճանական ղեկավարութիւնը ջանք չի խնայելու հակահայկական ջղագարութիւնը ուժեղացնելու, Հայաստանը վարկաբեկելու, սահմանին լարուածութիւնը պահելու, բանակցային գործընթացը ճիշդ հունից շեղելու ուղղութեամբ:

Այսպիսով, Պաքուն փաստացի դարձել է Անգարայի պատանդը:

«Հայ Զինուոր»


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles