Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17117

Վ. Տուպնով. «Տարօրինակ Կը Լինէր, Եթէ Հիմա Շփման Գծում Իրավիճակի Սրում Չլիներ»

$
0
0

ԼԻԱ ԽՈՋՈՅԵԱՆ

dubnov_122215

«Այսօր» կայքէջի հարցազրոյցը ռուս քաղաքագէտ Վատիմ Տուպնովի հետ

ՀԱՐՑՈՒՄ.-  Պարոն Տուպնով, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների լարուածութեան հետ կապուած` ներկայիս բարդ իրավիճակն ինչպէ՞ս կ՛անդրադառնայ տարածաշրջանի վրայ: Ինչո՞վ է այն յղի յատկապէս Հայաստանի համար` որպէս Ռուսաստանի դաշնակցի եւ որպէս մի երկրի, որի տարածքում տեղակայուած է ռուսական ռազմական խարիսխը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Կայ իրադարձութիւնների զարգացման երկու տարբերակ` պահպանողական, երբ այդ ամէնը կը յանգեցնի Ռուսաստան-Թուրքիա որոշակի դիմակայութեան, եւ քաղաքական, երբ դա ոչ մի հետեւանքներ չի ունենայ, այլ միայն ջրի մակերեսին կ՛առաջացնի շրջաններ, որոնք դիտւում են արդէն հիմա` կապուած ղարաբաղեան թեմայի շահարկմանն արձագանգելու հետ: Բայց սա առաջին անգամ չի տեղի ունենում: Իսկ եթէ սրանով չսահմանափակուեն, եթէ կիրառուի ոչ թէ մանր, այլ առաւել ծանրակշիռ խայթոցների մարտավարութիւն, ապա այդ ամէնը կարող է տարածաշրջանը ներգրաւել ռազմական նախապատրաստութիւնների ինչ-որ համակարգի մէջ, եւ այդ ժամանակ առաջին տուժողն այս տեսանկիւնից կարող է Հայաստանը լինել, քանի որ այն կը ներգրաւուի Ռուսաստանի համար ճակատի այդ հատուածում առաջնագծի վերածուելու համակարգի մէջ: Այդ թւում` գործի կը դրուեն եւ Հայաստանի Հակօդային պաշտպանութեան համակարգը, օդանաւերը եւ այլն: Ես, ի հարկէ, զինուորական չեմ, բայց հասկանում  եմ, որ Հայաստանը կը ներքաշուի այս կառոյցի մէջ, ինչը հազիւ թէ լաւ բանի հասցնի:

Հ.- Տուեալ իրավիճակում ինչպէ՞ս կը դրսեւորի իրեն Ազրպէյճանը` Թուրքիայի «կրտսեր եղբայրը»: Իրավիճակը կարո՞ղ է ազդել ԵԱՀԿ Մինսքի խմբի գործունէութեան վրայ, որտեղ Ռուսաստանը համանախագահող երկիր է:

Պ.- Նախ` ես այնքան էլ համաձայն չեմ, թէ Ազրպէյճանը Թուրքիայի կրտսեր եղբայրն է, քանի որ Ազրպէյճանի եւ Թուրքիայի միջեւ շատ աւելի քիչ եղբայրութիւն գոյութիւն ունի, քան ընդունուած է համարել: Չեմ կարծում, որ Ազրպէյճանը կարող է ինչ-որ լուրջ քայլերի գնալ… թէեւ Ազրպէյճանն, ի հարկէ, այս նիւթը կարող է զարգացնել` ուշադրութիւնը տեղափոխելով ինչ-որ այլ` ոչ մինսքեան ձեւաչափեր, ինչպէս ԵԽԽՎ-ի դէպքում էր եւ, հնարաւոր է, կը կարողանայ աշխատել այդ ուղղութեամբ, բայց, կարծում եմ, փիառի տրամաբանութիւնից այն կողմ բանը չի հասնի: Այո, շփման գծում հնարաւոր են ինչ-որ սրումներ, ինչպէս նախկինում էր, եւ աւելի՛ն. ներկայումս   տարօրինակ կը լինէր, եթէ դա տեղի չունենար, սակայն չեմ կարծում, որ Թուրքիան կ՛աջակցի այդ ամէնին, թէեւ խօսքով համերաշխութիւն կ՛արտայայտի Ազրպէյճանի հետ: Ազրպէյճանը չի խզի յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, թէեւ երկրի ներսում քաղաքական համայնապատկերը շատ հարցերում հակաքրեմլեան է, բայց Ալիեւը բաւական վստահ եւ հաստատուն կերպով հաւասարակշռութիւն է պահպանում այս ամէնի միջեւ, նոյնը կը շարունակուի եւ այսուհետ, քանի որ Ալիեւին դա լիովին ձեռնտու է:

Հ.- Ռուսաստանի Տումայում (խորհրդարան) մտցուել է Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու մասին օրինագիծը: Ըստ ձեզ, գործընթացը կը հասցուի՞ տրամաբանական աւարտին, եւ ինչպէ՞ս կարող է դա անդրադառնալ ուրուագծուող ներկայ քաղաքական պատկերի վրայ:

Պ.- Եթէ անգամ գործընթացն աւարտին հասցուի, դա ոչ մի կերպ չի անդրադառնայ հայ-ռուսական յարաբերութիւններին: Բայց կը սրի ներհայկական բանավէճը, որն արդէն առաջին տարին չէ, որ գոյութիւն ունի Ռուսաստանի հարցում: Դա ոչ թէ քաղաքական, այլ մշակութային-գեղագիտական բանավէճ է, բայց այն կը սրուի, քանի որ Հայաստանում բաւական շատ մարդիկ, իմ կարծիքով, հասկանում են այս մօտեցման հարցում առկայ շահարկումները: Բայց, դարձեալ կրկնեմ, քաղաքականութեան վրայ դա ոչ մի կերպ չի ազդի: Այս օրինագիծը զուտ գործիքային բնոյթ ունի, եւ նրա ճակատագիրը կախուած չէ այն բանից, թէ ինչպէս այսուհետ կը զարգանան Փութին- Էրտողան յարաբերութիւնները: Եթէ ինչ-որ մերձեցում լինի,  ինչին ես անձամբ այնքան էլ չեմ հաւատում` հաշուի առնելով երկուսի բնաւորութիւնը, ապա թեման ինքնին կ՛անհետանայ:

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17117

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>