Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17097

Պաշտպանութեան Նախարարը Եւ Ազգ-Բանակ Գաղափարը

$
0
0

ՀՐԱՆԴ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

sdf_101016

Պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը վերջերս Ազգային ժողովում նշեց, որ` «Իրականում պաշտպանութեան նախարարութիւնը ոչ այլ ինչ է, քան նախագահի աշխատակազմի եւս մէկ դրսեւորում` որպէս գերագոյն գլխաւոր հրամանատարի գործիք զինուած ուժերի նկատմամբ վերահսկողութեան»: Ի հարկէ, բոլորին է յայտնի, որ գերագոյն գլխաւոր հրամանատարը մշտապէս վերահսկել է զինուած ուժերում ընթացող գործընթացները: Բայց շատ հարցերում Սէյրան Օհանեանը եղել է բաւական ինքնուրոյն նախարար, եւ նախագահ Սարգսեանը թոյլ է տուել, որպէսզի բանակի ներքին զարգացումների տրամաբանութիւնն ընթանայ այնպէս, ինչպէս դա պատկերացրել է նախկին նախարարը: Վիգէն Սարգսեանն իր` որպէս նախարարի առաջին իսկ յայտարարութեան մէջ նշում է, որ եկել է բանակում գերագոյն գլխաւոր հրամանատարի պատկերացումները կեանքի կոչելու համար: Ասուածից կարելի է ենթադրել, որ նախագահ Սարգսեանը որոշել է աւելի շատ ժամանակ յատկացնել բանակաշինութեան խնդիրներին եւ այսուհետեւ անձամբ է զբաղուելու այդ կառոյցի հետագայ զարգացման գործերով:

Երկրորդ, խօսւում է ազգ-բանակ գաղափարի մասին: Որքան էլ մեր բանակը ազգային լինի, այնուամենայնիւ փաստ է, որ սա միանգամայն նոր մօտեցում է անկախ Հայաստանի համար: Ըստ նոր գաղափարի, այսուհետեւ բանակ է համարուելու ոչ միայն զինուած ուժերի համակարգը, այլ ամբողջ հասարակութիւնը` լինի գիտնական, թէ մանկավարժ, արհեստաւոր, թէ նկարիչ: Բանակի նման ընկալման մասին քննարկումներ նախկինում եւս եղել են: Բայց այսօր այդ ամէնը բարձրացւում է ծրագրային մակարդակի, եւ դա շատ լաւ է: Որովհետեւ, ցաւօք, այն միջավայրը, որտեղ ապրում եւ զարգանում է մեր պետութիւնը, այլ հնարաւորութիւններ մեզ չի տալիս: Հայաստանը պատրաստւում է երկարատեւ հակամարտութեան, ինչն իր հերթին նշանակում է, որ մեր իշխանութիւնները սպառուած են համարում Ազրպէյճանի եւ/կամ Թուրքիայի հետ հակամարտութեան խաղաղ հանգուցալուծման բոլոր հնարաւորութիւնները:

 


Viewing all articles
Browse latest Browse all 17097

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>