Ա՛խ, քո տեսքին, անուշ լեզուին
Կարօտել եմ, մայրիկ ջան…
Աւ. Իսահակեան
Երբ ես փոքրիկ աղջիկ էի, որբ էի, տխուր, արցունքոտ աչքերով սպասում էի քեզ: Զապէ՛լ մամա, քո հոգատար գրկում, սրտիդ սեղմած, ջերմ համբոյրներովդ աչքերիս արցունքները սրբելով` տանում էիր ինձ եկեղեցի աղօթելու: Արմինէն երջանիկ էր, բոլորի հիացած հայեացքները անմոռանալի են:
Իմ սիրելի՛ Զապէլ մամա, ես քեզ խոստացել էի, որ երբ մեծանամ, Արցախից նորից գալու եմ եւ քեզ հետ միասին գնալու ենք եկեղեցի աղօթելու:
Սիրելի՛ Զապէլ մամա, անչափ կարօտել եմ քեզ, բայց ես հիմա նորից արցունքոտ աչքերով եմ, տխուր եւ մենակ, որովհետեւ դու ճամբորդեցիր դէպի անմահութիւն, իսկ Արմինէն մնաց նոյն փոքրիկը` կարօտ քո մայրական սիրոյ եւ աղօթքների:
Սիրելի՛ Զապէլ մամա, Արցախի գեղեցիկ վարդերը իմ կարօտալի համբոյրներով եւ աղօթքներով լեցուն քեզ եմ նուիրում եւ խոնարհւում մայրական քո սուրբ եւ անթառամ յիշատակիդ առջեւ:
Իմ շատ սիրելի հայրիկ Հրայր Ծերունեան, ծնրադիր աղօթում եւ ցաւակցութիւններս եմ յայտնում ձեզ եւ ձեր հարազատներին:
ԱՐՄԻՆԷ
Զաւակը 1991 թ. զոհուած ազատամարտիկ
ԱԲՐԻԿ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆԻ