Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17226

Մեր Կորուստները. Մահացաւ Հասարակական-Քաղաքական Գործիչ Եւ Գրող Ալվարդ Պետրոսեան

$
0
0

Երէկ` 10 մարտ 2022-ին իր մահկանացուն կնքեց գրող, արձակագիր, հրապարակախօս, հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի մշակոյթի վաստակաւոր գործիչ, Հայաստանի Հանրապետութեան Պատուոյ շքանշանակիր, ՀՅ Դաշնակցութեան անդամ Ալվարդ Պետրոսեանը:

Ալվարդ Պետրոսեան ծնած է 4 հոկտեմբեր 1946-ին, Երեւան:

Շիրվանզադէի անուան դպրոցը աւարտելէ ետք, 1968-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը:

1969-էն 1975-ին աշխատած է Պատկերասփիւռի եւ ձայնասփիւռի պետական կոմիտէին մէջ իբրեւ խմբագիր:

1975-էն 1979-ին աշխատած է «Հայաստանի աշխատաւորուհի» ամսագիրին մէջ:

1978-էն Խորհրդային Միութեան գրողներու միութեան անդամ էր:

1980-էն 1981-ին  աշխատած է Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէին մէջ:

1982-էն 1990-ին` «Սովետական գրականութիւն» («Նորք») գրական-գեղարուեստական ամսագիրի գլխաւոր խմբագիրի տեղակալ:

1990-էն 1994-ին` «Առագաստ» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր:

2007-էն Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի վաստակաւոր գործիչ է:

 


Viewing all articles
Browse latest Browse all 17226

Trending Articles