Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17144

Աճիւններ Եւ Օրօրոցներ

$
0
0

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ

1460102576-6014

Դուն կրնա՞ս սեւ թուղթ տալ: Չե՛ս կրնայ, ես էլ չեմ կրնայ…

Դուք կարո՞ղ էք գնալ այն 36 տները, որտեղ զոհ ունեն ու ինչ-որ բան ասել, չէք կարող, ես էլ չեմ կարող: Զոհուածի ընտանիքին ի՞նչ ասես, ի՞նչ հարցնես, մօր աչքերին նայես ու ի՞նչ ասես, ինչպէ՞ս ասես, թէ իր որդու ձին որտե՞ղ թողեց իր բալին: Դուք գիտէ՞ք, թէ որտեղ թողեց եւ ինչո՞ւ թողեց, ինչո՞ւ հէնց նրա բալին թողեց, չգիտէք: Ես էլ չգիտեմ:

Ամէն զոհի նկարի տակ գրում ենք` ցաւում ենք: Ճիշդ ենք գրում, թէեւ ես, օրինակ, դա էլ չէի գրի, քանի որ ցաւը մեղմ է ասուած: 36 տուն ունենք, որտեղ դժուար է մտնել, որտեղ բան չունենք ասելու, բառ չենք գտնի, որ ասենք, որտեղ չեն խօսում, ոչ թէ որովհետեւ ընդունուած չէ, այլ ուժ չկայ, ցաւը յաղթել է ուժին այդ տներում: Ցաւն ամենաուժեղն է այդ տներում:

Բայց 31 ուրիշ տուն էլ ունենք: Ստեփանակերտից յայտնում են, որ ապրիլի 1-7-ը միայն Արցախի մայրաքաղաքի ծննդատանը 31 երեխայ է ծնուել: Ծնուել: Ծնուելն ապրելն է: 31 կին, մայր, այս օրերին իր որդուն կամ դստերը սէր է փոխանցում: Սէրը պատերազմ չէ, սէրը պատերազմից ուժեղ է: Մենք 31 հերոս տուն ունենք: Մենք 31 տուն ունենք, որոնցով արժէ հպարտանալ, պէտք է հպարտանալ: Ես այդ տներ կը կարողանամ գնալ, այդ տներում է Արցախի ուժը, քանի որ այդ տներով է Արցախն ուժեղ, Արցախով էլ Հայաստանն է ուժեղ, Արցախն էլ Հայաստանն է: Եւ քանի Հայաստանում մարդ է ծնւում, Հայաստանը կը լինի, որովհետեւ Հայաստանը մնացել է, ոչ թէ որովհետեւ զոհուել են յանուն նրա, այլ որովհետեւ ծնուել են այստեղ:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17144

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>