Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17136

Ցաւ Եւ Հպարտութիւն. Ապրիլ 2-13 Լեռնային Ղարաբաղի Մէջ Արձանագրուած Կորուստները

$
0
0

13001227_1407646842594992_8583136003920629430_n

Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը հրապարակած է հաղորդագրութիւն մը, որուն մէջ ներկայացուցած է այն կորուստները, որոնք արձանագրուած են 2-5 ապրիլին, ինչպէս նաեւ անոր յաջորդող հանգրուանին` մինչեւ 13 ապրիլ:

Հաղորդագրութեան մէջ նշուած է. «2-5 ապրիլի ժամանակաշրջանին հակառակորդին հետ անմիջական շփման գիծին մէջ տեղի ունեցած մարտական գործողութիւններուն ընթացքին զոհուած են 64 զինուորներ եւ 13 աշխարհազօրայիններ ու պահեստազօրայիններ` 15 սպաներ, 15 պայմանագրային զինուորներ, 34 ժամկէտային պարտադիր զինուորներ, 11 աշխարհազօրայիններ, 2 պահեստազօրայիններ, ընդամէնը` 77 զոհ: Անյայտ կորսուած է 1 սպայ` Գաբոյեան Արգիշտի Արծուի»:

Ոչ մարտական կորուստներ ենթախորագիրին տակ նշուած է. «2 ապրիլէն 13 ապրիլ երկարող ժամանակաշրջանին սահմանային լարուածութեան ուժգնացման պայմաններուն մէջ կորուստները կազմած են` 9 զինուորներ, 2 աշխարհազօրայիններ, հակառակորդին յանցաւոր գործողութիւններուն իբրեւ հետեւանք զոհուած են Լեռնային Ղարաբաղի 4 խաղաղ բնակիչներ, ընդամէնը` 15 զոհուած/մահացած: Ընդհանուրը` 92 զոհուած/մահացած»:

Ստորեւ կը ներկայացնենք մամուլին մէջ հրապարակուած զոհուած 75 զինուորներուն անունները, ծննդեան թուականներն ու վայրերը:

12688235_984640388290971_4457019221609067418_n29303401.- Ուրֆանեան Արմենակ Մէէրսի, 1990-2016,  Երեւան
2.- Սլոյեան Քեարամ Քալաշի, 1996-2016, Արագածոտնի մարզ, գ. Արտաշաւան
3.- Մովսէսեան Ռուդիկ Բախշիի, 1976-2016,  Ստեփանակերտ
4.- Թորոյեան Հայկ Վահանի, 1985-2016, Երեւան
5.- Գալստեան Հրաչ Վարդանի, 1991-2016, Գիւմրի
6.- Վարդանեան Գէորգ Գագիկի, 1996-2016, Գիւմրի
7.- Ղահրամանեան Հենրիկ Ռուդոլֆի, 1996-2016,  Մասիս
8.- Ղարիբեան Հրանտ Սամուէլի, 1947-2016,  Ստեփանակերտ
9.- Կիրակոսեան Յովսէփ Գեղամի, 1988-2016, Արմաւիրի մարզ, Ապագա
10.- Մարգարեան Նոդարիկ Արտաշի, 1963-2016, Մարտակերտի շրջան, Մատաղիս
11.- Փարամազեան Եուրի Անատոլիի, 1996-2016, Մարտունի
12.- Ստեփանեան Մերուժան Արթուրի, 1993-2016, Գիւմրի
13.- Յակոբեան Ռաֆիկ Խլղաթի, 1996-2016, Արագածոտնի մարզ, Կարմրաշէն
14.- Ասատրեան Աղասի Սարմենի, 1996-2016,  Մասիս
15.- Եուզիխովիչ Վիկտոր Ալեքսանդրի, 1997-2016, Գիւմրի
16.- Մկրտչեան Նարեկ Վարդանի, 1996-2016, Սիւնիքի մարզ, Որոտան
17.- Սահակեան Սարգիս Արմենակի, 1995-2016,  Հրազդան
18.- Հայրապետեան Դաւիթ Ռազմիկի, 1997-2016, Գեղարքունիքի մարզ, Զոլաքար
19.- Նարինեան Վլադիկ Ստեփանի, 1996-2016, Մարտունի
20.- Կիրակոսեան Գոռ Կարապետի, 1996-2016, Արմաւիրի մարզ, Արեւիկ
21.- Սիմոնեան Նուէր Սարոյի, 1990-2016, Հադրութի շրջան, Թաղասէր
22.- Սահակեան Ղարիբ Հայասէրի, 1987-2016, Հադրութի շրջան, Տող
23.- Բալայեան Ազնաւուր Ռաֆիկի, 1987-2016, Հադրութի շրջան, Մոխրենես
24.- Մայիլեան Յովսէփ Ռաֆայէլի, 1978-2016, Հադրութ
25.- Գրիգորեան Հայկ Ռոդիկի, 1993-2016,  Մարտունիի շրջան, Գիշի
26.-Գասպարեան Նորիկ Ժորայի, 1996-2016, Կապան
27.- Զաքարեան Վահէ Սամուէլի, 1995-2016,  Հրազդան
28.- Միքայէլեան Արամայիս Գրիգորի, 1996-2016, Արմաւիրի մարզ, Ոսկեհատ
29.- Աբրահամեան Արամ Արայիկի, 1996-2016, Արմաւիրի մարզ, Արտիմետ
30.- Թադեւոսեան Վարդան Սուրիկի, 1990-2016, Հադրութի շրջան, Հայկաւան
31.- Գալստեան Սաշա Վաչագանի, 1996-2016,  Մեծամօր
32.- Եղոյեան Բենիամին Ներսէսի, 1992-2016, Երեւան
33.- Աբգարեան Տիգրան Արամի, 1996-2016, Գիւմրի
34.- Ալիխանեան Վլադիմիր Վարուժանի, 1996-2016,  Դիլիջան
35.- Մկրտչեան Գեղամ Ռաշիդի, 1986-2016, Մարտակերտի շրջան, Վանք
36.- Գասպարեան Դաւիթ Եուրիի, 1979-2016.  Ստեփանակերտ
37.- Իսկանդարեան Ռուբէն Աշոտի, 1993-2016, Երեւան
38.- Մկրտչեան Սասուն Ֆահրադի 1989-2016,  Երեւան
39.- Մելքոնեան Գագիկ Սուրիկի 1982-2016, Գեղարքունիքի մարզ, Զոլաքար
40.- Սարգսեան Վրէժ Վարդանի, 1989-2016, Գեղարքունիքի մարզ, Փոքր Մասրիկ
41.- Աբրահամեան Յարութիւն Յովհաննէսի, 1985-2016, Գեղարքունիքի մարզ, Աեգունի
42.- Դաւթեան Կարէն Պարգեւի, 1981-2016, Վանաձոր
43.- Մուրադեան Հրաչ Սամուէլի, 1983-2016, Երեւան
44.- Մղդեսեան Գէորգ Աշոտի, 1996-2016, Կոտայքի մարզ, Նոր Հաճըն
45.- Աբաջեան Ռոբերտ Ալեքսանդրի, 1996-2016, Երեւան
46.- Աբրահամեան Ռոբերտ Աբրահամի, 1993-2016, Արարատի մարզ, Տափերական
47.- Ալեքսանեան Էդուարդ Եուրիկի, 1955-2016, Սիսիան
48.- Աղաջանեան Միշա Կամոյի, 1996-2016, Արագածոտնի մարզ, Վարդաբլուր
49.- Առաքելեան Ալեքսան Գէորգի, 1982-2016, Գիւմրի
50.- Ասրեան Սեդրակ Սերգեյի, 1972-2016, Սիւնիքի մարզ, Դարբաս
51.- Աւետիսեան Գրիգոր Հերմոնի, 1997-2016, Արտաշատ
52.- Արամեան Սուրէն Արթուրի, 1997-2016, Արտաշատ
53.- Բեգլարեան Արմէն Մինասի, 1973-2016, Սիւնիքի մարզ, Ախթալա
54.- Բերակչեան Տիգրան Էդուարդի, 1997-2016, Երեւան
55.- Գասպարեան Արմէն Կառլենի, 1974-2016, Կապան
56.- Գէորգեան Արթուր Գառնիկի, 1997-2016, Աբովեան
57.- Դանղեան Սերգեյ Գուրգէնի, 1958-2016, Սիսիան
58.- Եսայեան Ժորա Արթուրի, 1996-2016, Արարատի մարզ, Դարբնիկի
59.- Երզնկեան Մհեր Արամայիսի, 1995-2016, Երեւան
60.- Զոհրաբեան Անդրանիկ Ատոմի, 1996-2016, Վեդի
61.- Խալաֆեան Սամուէլ Լազրի, 1967-2016, Երեւան
62.- Հաջիյեան Նորայր Միքայէլի, 1976-2016, Երեւան
63.- Յովսէփեան Նիկոլայ Սարգսի, 1953-2016, Էջմիածին
64.- Ճարտանեան Սուրէն Միսակի, 1955-2016, Երեւան
65.- Մելքոնեան Վլադիմիր Աշոտի, 1996-2016, Գիւմրի
66.- Միրզոյեան Մայիս Երջանիկի, 1956-2016, Սիւնիքի մարզ, Դարբաս
67.- Մկրտչեան Նարեկ Վարդանի, 1996-2016, Սիւնիքի մարզ, Որոտան
68.- Նիկալեան Եղիշէ Արտաւազդի, 1961-2016, Սիւնիքի մարզ, Լծեն
69.- Պետրոսեան Արտակ Այգավարդի, 1997-2016, Լոռու մարզ, Մեծաւան
70.- Սահակեան Ադամ Խաչատուրի, 1996-2016, Երեւան
71.- Սարգսեան Դաւիթ Բագրատի, 1956-2016, Սիւնիքի մարզ, Բալաք
72.- Սարգսեան Նորիկ Զաւէնի, 1996-2016, Գեղարքունիքի մարզ, Երանոս
73.- Սիմոնեան Ազատ Քաջիկի, 1996-2016, Կոտայքի մարզ, Կամարիս
74.- Փարսադանեան Գագիկ Կոլեայի, 1960-2016, Կապան
75.- Օզմանեան Բորիս Ռաֆիկի, 1996-2016, Էջմիածին:


Viewing all articles
Browse latest Browse all 17136

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>