Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17136

Զօրաշարժուեցինք Դարձեալ Արցախով…

$
0
0

8d1d1a181da864bb0f8b524734c7f9d7_M

Դ. Մ.

Հայոց համընդհանուր պահանջատիրութեան 100-րդ հանգրուանով շեշտակիօրէն նուիրականացուած եռամիասնութեան` «Հայաստան-Արցախ-սփիւռք»-ի առանցքը հանդիսացող արծուեբոյն Արցախը զօրաշարժի է ենթարկել ողջ հայաշխարհին: Արիւնարբու եւ կամազուրկ թշնամին ուզում է կոտրել նոյն այդ եռամիասնութեան ողնաշարը:

Թշնամին յոյս է կապել`

1- Ռուսաստանից ձեռք բերուած նաւթատոլարային միլիառանոց զէնքերին,

2- Իր աւագ ու ՏԱՀԵՇ-ի կնքահայր Թուրքիայի զինական, քարոզչական, քաղաքական ու դիւանագիտական աջակցութիւններին,

3- Եւ առանձնայատուկ կերպով` իսրայէլա-սիոնիստական արտադրութեան անօդաչու կոչուող «DRONE»-ներին… (ի դէպ, նոյն այդ անօդաչու գիշատիչ թռչուն-սարքերից աւելի քան 10-ին խորտակել են Արցախի մեր սրատես արծիւները` հերոս զինուորները):

– Մեր համազգային զօրաշարժի գաղափարային-արժէքային խորհրդանիշը հանդիսացող ապրիլ ամսուան է մեր դէմ յարձակուել պատեհապաշտ թշնամին…

– Հայաստանի ու Արցախի հանրապետութիւնների 25-րդ փառապանծ ամեակին է ուզում ծունկի բերել մեզ, երիցս բթամիտ թուրք-թաթարը…

Ռուսական զէնքով ու թուրք-սիոնական ռազմա-քաղաքական աջակցութեամբ ոսոխների ոտնձգութեանը հայաշխարհը վճռել է դիմակայել` տաս միլիոնանոց համաժողովրդական բանակով: Եւ դեռ քանակական ամէն կարգի ուժերից առաւել` ոգեղէն կամքի անպարտելի ուժականութեամբ…

«Ալիք»


Viewing all articles
Browse latest Browse all 17136

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>