Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

«Մաուկլի» Դարձած Հայ Մանուկը

$
0
0

mowgli_022316

Լուսանկարում անապատից գտնուած փոքրիկ հայ տղայ է: Նա, զրկուած լինելով խնամքից եւ տարրական կենցաղային պայմաններից, շուրջ երկու տարի ապրել է մարդկանցից հեռու` սնուելով միայն արմտիքով, խոտով եւ զանազան բոյսերով: Նրան գտնելու պահին երեխան լիովին վայրենացած է եղել, ինչն ակնյայտ է նրա հայեացքից եւ կեցուածքից: Լուսանկարներն արուել են Հալէպում, 1920-21 թթ. Մերձաւոր Արեւելքի ամերիկեան նպաստամատոյցի աշխատակցուհի Հելէն Մարի Ճերարտի կողմից, ով հետագայում խնամել է այդ մանուկին:

Հայոց ցեղասպանութեան տարիներին հազարաւոր հայ երեխաներ որբացան` գաղթի ժամանակ կորցնելով ծնողներին եւ հարազատներին: Նրանցից ոմանք, թուրքական կոտորածներից մազապուրծ, ապաստան գտան լքուած անմարդաբնակ բնակավայրերում, անտառներում, քարայրներում` մարդկանցից ու քաղաքակրթութիւնից հեռու: Անպաշտպան ու խնամազուրկ այս երեխաները, որոնց աչքի առաջ դաժանօրէն սպաննուել էին նրանց ծնողները, ապրելով կենդանիների հետ` ընդօրինակել էին նրանց վարքը. նրանք խուսափում էին մարդկանց հետ շփուելուց: Այս երեխաներից ոմանք կորցրել էին խօսելու, մարդկային կեցուածքով քայլելու ունակութիւնը` ձեռք բերելով վայրի կենդանիներին բնորոշ յատկանիշներ:

Ողջ մնացած հայութեան բեկորներին անխուսափելի մահից փրկելու աշխատանքներ կատարեցին հայկական միութիւնները, եկեղեցական կառոյցները, օտարերկրեայ նպաստամատոյց կազմակերպութիւնները, որոնք սկսեցին հաւաքել Ցեղասպանութեան պատճառով որբացած հազարաւոր հայ մանուկների, որոնց շարքերում երբեմն յայտնւում էին իսկական «մաուկլիներ»:

«Երբ ես եկայ այստեղ (Վան), բոլոր տներում հայերի դիակներ էին: Թուրքերը դաժան հաշուեյարդար էին տեսել նրանց հետ… Ոմանց գտան եւ սպաննեցին, ոմանք էլ մահացան սովից եւ հիւանդութիւններից: Որոշներն այժմ թաքնւում են անտառներում եւ քարանձաւներում: Նրանց մէջ շատ են վայրենացած երեխաները, որոնց ծնողներին սպաննել են: Օրերս իմ սանիտարները տեսել են մի այսպիսի երեխայի: Նրանք փորձել էին բռնել նրան, բայց` ապարդիւն: Նա ամբողջովին մերկ էր, եւ հէնց նկատեց մարդկանց` գազանի պէս այնպէս թաքնուեց, որ նրան այդպէս էլ չգտան: Տեղի պարէտը հայ զինուորներից մի ջոկատ է հաւաքել, որոնք մագլցում են լեռները եւ ամէնուր փնտռում վայրենացած երեխաներին: Ոմանց արդէն գտել են եւ յանձնել պարէտին: Ես տեսել եմ նրանց… սարսափելի էր. ուռած փորերով` լոկ կաշի ու ոսկոր… ու այն աստիճանի վայրենացած, որ եթէ ձեռքդ մեկնես` գազանի պէս կծում են»:

Կովկասեան ճակատում ռուսական գթութեան 
քոյր Քրիստինա Սեմինայի նօթերից, Վան, 1915 թ. 

լուսանկարի աղբիւրը`
Հայ բարեգործական ընդհանուր միութեան հաւաքածու


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>