Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Նոր Գիրք` Հայերի Իսլամացման Քաղաքականութեան Մասին

$
0
0

«ԱԿՈՒՆՔ»

Ruben-Mher_012216Երեւանում հայերէնով լոյս է տեսել թուրքագէտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու Ռուբեն Մելքոնեանի եւ թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Մհեր Աբրահամեանի «Օսմանեան կայսրութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան բռնի իսլամացման քաղաքականութիւնը հայերի նկատմամբ որպէս ցեղասպանական արարք» գիրքը (Երեւան, ՎՄՎ-պրինտ հրատարակչութիւն, 2015, 238 էջ), որը հրատարակութեան է երաշխաւորել Երեւանի պետական համալսարանի արեւելագիտութեան բաժանմունքի գիտական խորհուրդը:

Աշխատութեան մէջ ներկայացւում է թուրքական պետական քաղաքականութեան կարեւոր բաղադրիչներից մէկը` ոչ իսլամ ազգերի բռնի կրօնափոխութիւնը, որը տարբեր դարերում կիրառուել է նաեւ հայերի նկատմամբ: Սոյն քաղաքականութիւնը յատկապէս աշխուժ է դրսեւորուել Հայոց ցեղասպանութեան տարիներին, ինչի պատճառով բռնի իսլամացման են ենթարկուել հազարաւոր հայեր:

Գրքում բացայայտւում են բռնի կրօնափոխութեան մեթոտներն ու թիրախային խմբերը: Հայերի բռնի իսլամացման խնդիրը դիտարկւում է ցեղասպանութիւն յանցագործութեան միջազգայնօրէն ընդունուած սահմանման պարունակում, համաձայն որի, կրօնափոխութեան միջոցով որեւէ ազգի բռնի ուծացումը ցեղասպանական արարք է:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>