Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17090

Թուրքիայում Լոյս Է Տեսել Քազմը Կիւնտողանի «Քահանայի Թոռները. Տէրսիմահայեր-1» Գիրքը

$
0
0

kirk_Dersim_012216Թուրքիայում «Իլեթիշիմ» հրատարակչութիւնը Քազըմ Կիւնտողանի հեղինակութեամբ լոյս է ընծայել «Քահանայի թոռները. տէրսիմահայեր-1» գիրքը: Այդ մասին, ըստ «Ակունք» կայքէջին, տեղեկանում ենք պոլսահայերի «Հայ Թերթ» կայքէջից:

Աղբիւրի համաձայն, սոյն գիրքը կազմուած է 1937-38 թթ. Տէրսիմի կոտորածներից ողջ մնացած վանքցի եւ զըմեքցի քրիստոնեայ հայերի պատմութիւններից: Այդ տարիներին ռմբակոծւում եւ աւիրւում է 1915 թ. Հայոց ցեղասպանութիւնից յետոյ Տէրսիմում կանգուն մնացած Հալվորիի Սուրբ Կարապետ վանքը: Գիւղի ալեւիներն ու քահանայի տոհմը ոչնչացւում են, իսկ պատահականութեամբ կոտորածից փրկուած սակաւաթիւ ընտանիքների անդամներն աքսորւում են Թուրքիայի տարբեր բնակավայրեր:

Այս աշխատութեան մէջ ներկայացուած են հէնց այդ անհատների պատմութիւնները: Այդ կորուսեալ հայ քրիստոնեաները ներկայում բնակւում են Սպարտայում, Իզմիրում (Զմիւռնիա), Տէրսիմում, Պոլուում (Բալու), Պոլիսում, Գերմանիայում եւ Ֆրանսայում: Գրքի հեղինակը հանդիպել է նրանց հետ եւ գրի առել նրանց` Ցեղասպանութիւնից առաջ անցկացրած կեանքի մասին պատմութիւնները, Ցեղասպանութեան մասին յուշերը եւ աքսորի, բռնի վերաբնակեցման, թուրքացման, իսլամացման եւ ալեւիացման ընթացքի մասին նրանց յիշողութիւնները:

Ինչպէս գրքում նշում է հեղինակը, Տէրսիմը խնդիր էր օսմանեան պետութեան համար: Թուրքիայի Հանրապետութիւնը եւս շարունակեց եւ շարունակում է Տէրսիմի շրջանը խնդիր համարել: Պետութեան կողմից 1926-1947 թթ. ընթացքում բոլոր ժողովուրդների նկատմամբ տարուած թուրքացման եւ սիւննի իսլամացման քաղաքականութիւնը չափազանց դաժանօրէն եւ ծրագրուած կերպով իրականացուեց նաեւ Տէրսիմում:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17090

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>