Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17231

Իրանին Ու Ռուսաստանին Հաւաստիանալու Պաքուի Հարկադրանքը…

$
0
0

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր

Օրերս Ազրպէյճանում գործարկուեց Պաքու-Թիֆլիս-Կարս երկաթգիծը, որը Պաքուի իշխանաւորների կողմից բնութագրւում է որպէս այլընտրանք` դէպի Եւրոպա տանող ռուսական տարանցիկ նախագծերի:

Այսօր, սակայն, Թեհրանում երեւի այդ եւ նմանօրինակ տարանցիկ նախագծերի շուրջ Պաքուի իշխանաւորը յատկապէս Ռուսաստանի նախագահի հետ սակարկումների ընթացքում ինքնարդարացման հիմնաւոր պատճառների փնտռտուքներով է տառապելու:

Պաքուի միապետը յատկապէս թեհրանեան նիստի  հիւրընկալ կողմին` Իրանին վստահութիւն ներշնչելու պարտաւորութիւն ունի, քանզի նոյն տարանցիկ թէ ուժանիւթային նախագծերի գործարկման հաշուին,  փաստացիօրէն ներգրաւուած է պահում Իրանի ռազմավարական հակառակորդ ու թշնամի երկրին` Իսրայէլին: Չէ՞ որ ոչ ոքու համար գաղտնիք չէ` նոյն Պաքու-Թիֆլիս-Կարս երկաթգծով ու ապագայի Պաքու-Թիֆլիս-Ճէյհան նաւթամուղով Իսրայէլին ուժանիւթով ապահովագրումը` նոյնինքն  Ազրպէյճանի կողմից:

Թեհրանեան եռակողմ հանդիպմանը Պաքուն Ռուսաստանին ու յատկապէս Իրանին հաւաստիքներ տալու պատասխանատւութեան ու հարկադրանքի տակ է գտնւում: Իսկ տնտեսական ուժանիւթային ու տարանցիկ ուղիների գործարկման երաշխիքը ոչ այլ ինչ է, եթէ ոչ` խնդրոյ առարկայ տարածաշրջանում քաղաքական կայունութիւնն ու խաղաղութեան ապահովութիւնը, որից, մեղմ ասած, Պաքուն խորշում է ըստ ամենայնի, արցախեան հիմնահարցում մշտապէս նախայարձակի պահուածք դրսեւորելով ու այդկերպ` տարածաշրջանային խաղաղութեանը սպառնալիք հանդիսանալով:

Ահաւասիկ,

Թուրք-ազրպէյճանական համատեղ շահերի համապատկերում ու նաւթատոլարների հաշուին նոր երկաթգծերի շահագործումն ու տարածաշրջանային մակարդակով տարանցիկ-ուժանիւթ գործընկերների կարգավիճակի մէջ գտնուելու Պաքուի ջանքերը լոկ նմանակութիւններ են 2018 թուականի նախագահական «ընտրութիւններում» ալիեւեան ընտանիքի յաղթանակն ապահովելու նպատակով: Իսկ այդ նպատակին հասնելու համար վերջիններս մշտապէս սեփականաշնորհում են ներքին թէ՛ արտաքին տնտեսա-քաղաքական բոլոր պաշարները շահագործելու իրաւունքը…

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17231

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>