Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17086

«Ո՞ւր Էր Ձեր Արտաքին Քաղաքականութիւնը, Երբ Թուրքերը Սահմանում Իրանցիներ Էին Ծեծում»..

$
0
0

ԴԵՐԵՆԻԿ  ՄԵԼԻՔԵԱՆ
«Ալիք» Օրաթերթի  Գլխաւոր Խմբագիր

Իրանի նախագահի թեկնածուների մայիսի 5-ի երկրորդ հեռուստաբանավէճում խոշոր տոկոսով խնդրոյ առարկայ դարձան արտաքին քաղաքականութեան ասպարէզում Ռոհանիի կառավարութեան ուղղութիւնները ինչպէսեւ իրենց՝ առաջադրւած թեկնածուների պատկերացումներըª նոյն ոլորտին վերաբերող հարցերի վերաբերեալ:

Մինչ դրանց անդրադառնալը, յայտնենք, որ հեռուստաբանավէճի ձեւաչափը հնարաւորութիւն չի տալիս թեկնածուներին, որպէսզի նրանք տւեալ ոլորտի կապակցութեամբ հանդէս գան ծրագրային-քննական ելոյթով, հետեւաբար բանավէճերը ընթանում են տարբեր հարցադրումներում ընդդիմախօս թեկնածուների ու տւեալ դէպքում պաշտպանւող թեկնածուների (գործող նախագահն ու փոխնախագահը) միջեւ: Այսպէս, առաջինները մանրուխոշոր օրինակներով փորձում են գրոհել երկրորդների ուղղութեամբ, իսկ այս վերջիններն էլ պաշտպանական դիրք ընդունելով, տեղ-տեղ էլ դիմում են հակագրոհի…

…. Երեւի մեզ համար յատկանշականըª բանավէճում, Իրանի Իսլամական յեղափոխութեան ակունքներից մինչ այժմ հասարակական, քաղաքական-պետական տարատեսակ օղակներում պաշտօնավարած եւ ահաւասիկ՝ գալիք նախագահական ընտրութիւններում իրեն Իսլ.«Մոթալեֆէ»-ի (կոալիցիա) կողմից որպէս թեկնածու առաջադրած Մուստաֆա Միրսալիմի քննադատութիւնն էր Ռոհանիին ու նրա արտաքին գերատեսչութեանը, երբ անընդունելի ու թուլութեան ցուցանիշ էր բնութագրում արտաքին քաղաքական կեցւածքը, որը ցուցաբերւել է Թուրքիայի նկատմամբ:

Մէջբերենք Միրսալիմի խօսքը.-

«…. Մեր քաղաքացիները Թուրքիայի սահմանագլխում ծեծուջարդի են ենթարկւել, ո±ւր էր ձեր արտաքին քաղաքականութիւնը, որով պէտք է պաշտպանւէր իրանցու արժանապատւութիւնը կամª Թբիլիսիում անարգել են իրանցի կին ճամբորդին… սա ի±նչ արտաքին քաղաքականութիւն է…»- հիմնաւորել է իր ընդդիմախօսութիւնը Միրսալիմը:

Ակամայից, յիշում ենք Ռոհանիի թիւ 1 դիւանագէտ Զարիֆի խօսքերըª Թուրքիայում «ձախողւած յեղաշրջման» մասին, երբ Պապից աւելի կաթոլիկ դարձած, ասում էր թէ՝ յեղաշրջման գիշերը մինչեւ լուսաբաց չքնեցի…:

 


Viewing all articles
Browse latest Browse all 17086

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>