Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Խմբագրական «Ապառաժ»-ի. Խորհրդարանական Համակարգի Բարիքները

$
0
0

Հայաստանի Հանրապետութեան` ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրութիւնների քարոզարշաւի ժամանակաշրջանը մօտենում է կէսին: Անցած օրերի ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտը թէժացել է, շռայլւում են խոստումներ, հեռանկարային ծրագրեր, ինքնաարդարացումներ, քննադատութիւններ, չարածներն են պախարակւում եւ դարձեալ խոստումներ, խոստումներ…

Ընդհանուր հայեացքով քաղաքական կուսակցութիւների եւ դաշինքների ծրագրերը դիտարկելով եւ ի մի բերելով բոլորի ասածը` հասկանում ենք, թէ ինչքա՛ն բան կայ անելու եւ ինչքան բան դեռեւս չի արուել: Իսկ իր արածի մասին համարեա ոչ մի կուսակցութիւն չի խօսում:

Այստեղ թերեւս հպարտանալու տեղ ունի Հայ յեղափոխական դաշնակցութիւնը, քանի որ անցած 25 տարիներին իր ջատագոված եւ այդ ուղղութեամբ յամառօրէն պայքար մղած խորհրդարանական համակարգը փաստօրէն իրականութիւն է դառնում: Իրօք, քաղաքական դաշտում կարծես թէ «իշխանութիւնը» չի նշմարւում: Բոլորն անխտիր խօսում են փոփոխութիւններից: Ըստ երեւոյթին,  բոլորը դժգոհ են նախկին համակարգից եւ համակարգի պատճառով ժառանգուած «ամէն ինչ յաղթողին, ոչինչ պարտուողինէ սկզբունքից:

Փոփոխութեան ալիքն այնքան է մեծանում, որ գործնականում վերածուել է իշխանափոխութեան: Ոչ միայն նախորդ իշխանութիւնների տխրահռչակ կիսաքրէական դէմքերը չեն երեւում բեմահարթակներում, այլ նաեւ ջրի յատակ են անցել երիտասարդ խոստմնալից քատրերը: Փաստօրէն, համակարգի փոփոխութեամբ իրօք տեղի է ունեցել իշխանափոխութիւն: Այս իշխանափոխութեան հոլովոյթին մասնակից են բոլորն անխտիր, բոլոր նրանք, ովքեր հրապարակաւ պահանջում են այսինչի կամ այնինչի հեռանալը, նրանք, որ կարծես թէ ատամներով կառչած էին աթոռներից եւ չէին ուզում մի փոքր զիջել, ինչպէս նաեւ նրանք, որ քաղաքական ճիշդ հաշուարկների արդիւնքում, հաստատակամ եւ կայուն կեցուածքով քաղաքական լուծումներ առաջարկեցին եւ իրականութեան մէջ յաղթող դուրս եկան: Այդ քաղաքական լուծումը սահմանադրական փոփոխութիւններն էին եւ խորհրդարանական համակարգին անցումը:

Ի շնորհիւ անցմանը խորհրդարանական համակարգին` բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր անօգուտ էին համարում խաղաղ ճանապարհով իշխանափոխութիւնը, այսօր պայքարում են խորհրդարանում տեղ ունենալու համար: Նոյնիսկ քաղաքացիական շարժումներին միացած այն երիտասարդները, որոնք «զզուած» էին քաղաքական կուսակցութիւններից, այսօր ներգրաւուել են քաղաքական դաշտում: Ուրեմն հիմնական խոչընդոտը համակարգն էր, ոչ թէ` քաղաքական կուսակցութիւնները, ախտը «ամէն ինչ յաղթողին, ոչինչ պարտուողին» անհեռանկար եւ փակուղուն դէմ յանդիման կանգնեցնող մօտեցումն էր:

Հայաստանը քաղաքական վերելք է ապահովում այս խորհրդարանական ընտրութիւններով:

Քաղաքական զարգացման ուղին յստակեցուած է այլեւս. Հայաստանը քաղաքական զարգացման ուղի է որդեգրել, որն անհրաժեշտ է իւրաքանչիւր պետականութեան զարգացման համար:

«ԱՊԱՌԱԺ»-ի խմբագրական
17 մարտ 2017թ.

 


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>