Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17097

Երեւանի Դպրոցը` Սահմանապահ Զինուորի Եւ Դպրոցականի Կողքին

$
0
0

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Բերքաբեր, ետին` Գուարզին սարը, որ այսօր Ազրպէյճանի տարածքին մէջ է

Բերքաբեր, ետին` Գուարզին սարը, որ այսօր Ազրպէյճանի տարածքին մէջ է

Ազրպէյճանական Մազամ գիւղը

Ազրպէյճանական Մազամ գիւղը

 

Բերքաբեր գիւղը գտնւում է Տաւուշի մարզում` Հայաստան-Ազրպէյճան պետական սահմանի վրայ: Դէմ դիմաց գտնուող հարեւան ազրպէյճանական գիւղի` Մազամի հետ սահմանը անցնում է Ջողազի ջրամբարով: Այս ջրամբարը կառուցուել է Խորհրդային Միութեան վերջին տարիներին` Իջեւանի ու Նոյեմբերեանի եւ Ղազախի շրջանների հայկական եւ ազրպէյճանական գիւղերի այգիները եւ դաշտերը ոռոգելու նպատակով: Արցախեան պատերազմի պատճառով ջրամբարը հնարաւոր չէ շահագործել: Հնարաւոր չէ նաեւ ձուկ որսալ, քանի որ հէնց մօտենում ես ջրամբարին, հակառակորդը կրակում է:

Բերքաբեր գիւղի հողատարածքների մեծ մասը գտնւում է ազրպէյճանական վերահսկողութեան տակ 1991 թուականից ի վեր: Բերքաբերը սահմանի այն բնակավայրերից է, որտեղ ոչ միայն հող մշակելն է վտանգաւոր, այլեւ` գիւղի փողոցներով քայլելը: Սա հայ-ազրպէյճանական սահմանի այն բնակավայրերից է, որտեղ հակառակորդը ունի աշխարհագրական բարենպաստ դիրք, գիւղի գրեթէ բոլոր տներն ու փողոցները գտնւում են ազրպէյճանական դիպուկահարների ափի մէջ:

Գիւղի հիմնովին վերանորոգուած դպրոցը, որտեղ սովորում են շուրջ չորս տասնեակ աշակերտներ, գտնւում է համեմատաբար անվտանգ հատուածում:

Բերքաբերի դպրոցականներու հետ

Բերքաբերի դպրոցականներու հետ

Դեկտեմբերի 11-ի վաղ առաւօտեան Երեւանից ես իմ ամենագնաց ինքնաշարժով ուղեւորուեցի Բերքաբեր մէկ նպատակով` գիւղի դպրոցականներին հասցնելու մայրաքաղաքի դպրոցներից մէկի աշակերտների նուէրները: Այդ դպրոց է յաճախում նաեւ իմ կրտսեր որդին, եւ ես էլ որոշեցի մաս կազմել դպրոցի ղեկավարութեան, աշակերտների ու ծնողների կազմակերպած ձեռնարկին:

Բերքաբերի դպրոց

Բերքաբերի դպրոց

Երեւանի Նուէր Սաֆարեանի անուան թիւ 164 դպրոցի աշակերտները, նրանց ծնողները եւ ուսուցիչները որոշել էին իրենց համեստ օժանդակութիւնը բերել սահմանապահ հայ զինուորի եւ Հայաստան-Ազրպէյճան սահմանին մօտ գտնուող գիւղերի դպրոցներին:

Երկու շաբաթուայ ընթացքում նրանք դպրոց բերեցին, ինչ կարող էին` հագուստ, խաղալիքներ, գրենական պիտոյքներ, տուրմ եւ այլ ուտելիքներ: 7-րդ Ա. դասարանի աշակերտների հաւաքած նուէրները 10 մեծ արկղերից աւելին էին:

Հայաստանի սահմանապահներուն հետ

Հայաստանի սահմանապահներուն հետ

Երեւանից Բերքաբեր ճանապարհին ես կանգ առայ հայկական բանակի զօրամասերից մէկում եւ հրամանատարութեանը փոխանցեցի այն արկղերը, որոնց վրայ մեծատառերով գրուած էր` ԶՕՐԱՄԱՍ: Յիշելով իմ զինուորական ծառայութեան տարիները` ես նկարուեցի սահմանը պահող եւ մեր հանգիստը ապահովող հայ զինուորների հետ:

Մի քանի տարի անց Հայաստանի սահմանները պաշտպանելու հերթափոխը հասնելու է նաեւ Նուէր Սաֆարեանի անուան թիւ 164 դպրոցի տղաներին:

Բերքաբերի դպրոցում տեղեակ չէին, որ թիւ 164 դպրոցի աշակերտները նուէրներ են պատրաստել: Դպրոցի տնօրէն Վոլոդեա Բալասեանը, ուսուցիչներն ու աշակերտները ուրախ էին հաճելի անակնկալից:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17097

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>