Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Լրագրողներու Համահայկական 8-րդ Համաժողովին Ներկայացուած Զեկոյց

$
0
0

eduardo-nestor-balian_113016

Պէտք Է Ամէն Բան Անել Հարաւային Ամերիկայի Երկրների Համար Հայաստանը Ճանաչելի Եւ Հրապուրիչ Դարձնելու Ուղղութեամբ. Էտուարտօ Նեստոր Պալեան

Երեւանում եւ Ստեփանակերտում աւարտուեցին Հայաստանի սփիւռքի նախարարութեան կազմակերպած «Հայոց պետականութիւնը` միասնութեան առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի աշխատանքները:

Համաժողովի ընթացքում հնչեցին բազմաթիւ կարծիքներ, ելոյթներ` աշխարհի տարբեր ծագերից Հայաստան ժամանած հայ լրագրողների, խմբագիրների կողմից: Արժանթինում լոյս տեսնող «Նոր Դարաշրջան» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Էտուարտօ Նեստոր Պալեանի ելոյթը աշխարհում Հայաստանի ճանաչելիութեանն ու վարկանիշի բարձրացմանն էր վերաբերում: Ելոյթի ամփոփ սղագրութիւնը «Հայերն այսօրը» ներկայացնում է իր ընթերցողներին:

Արժանթինում քչերը գիտեն` որտեղ է Հայաստանը: Գրեթէ ոչ ոք չգիտի, որ Հայաստանը քրիստոնեայ պետութիւն է, եւ որ քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն ընդունած առաջին երկիրն աշխարհում հէնց Հայաստանն է եղել: Երեւանը, դժբախտաբար, Հարաւային Ամերիկայի երկրների համար զբօսաշրջական առումով նախընտրած ուղղութիւններից մէկը չէ, այնինչ աշխարհի ամենաինքնատիպ եւ գեղեցիկ քաղաքներից մէկն է:

Արժանթինում տեղացիները, բացի 120 հազարանոց հայկական համայնքից, տեղեակ չեն  մեր պատմութեանը® 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանում Ֆրանչիսկոս պապի մատուցած պատարագն էր, որ լոյս սփռեց այս իրողութեան վրայ, երբ պապը յայտարարեց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան զոհերը հայերն են եղել:

Գրեթէ 6 հազար տարուայ պատմութիւն ունեցող երկիր ենք` հարուստ մշակոյթով, երգարուեստով, պարարուեստով, գրականութեամբ, ձեռագործութեամբ: Մեր թանգարաններն ապշեցուցիչ են: Մեր պատմութիւնը, եկեղեցիներն ու վանքերը, ճաշատեսակների իւրայատուկ համն ու ժողովրդի հիւրասիրութիւնն առանձնայատուկ են դարձնում մեր երկիրը:

Որպէս հայ եւ որպէս լրագրող` մեր նպատակը պէտք է լինի ամբողջ աշխարհով  տարածելու ոչ միայն հայ ժողովրդի ցաւը` Հայոց ցեղասպանութեան  ու  դրա` առ այսօր Թուրքիայի կողմից ժխտողականութեան, ղարաբաղեան հակամարտութեան փաստերը,  այլեւ` մեր ունեցած լաւը, մեր հարստութիւնը:

Պէտք է հնարաւոր ամէն բան անել Հարաւային Ամերիկայի երկրների  համար Հայաստանը ճանաչելի եւ զբօսաշրջական առումով հրապուրիչ դարձնելու ուղղութեամբ:


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>