Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17097

Ես Էլ Եմ Հիւանդ, Երկիրն Էլ (Քաղուած` Ռուբէն Յովսէփեանի 2016-ի Ֆէյսպուքեան Գրառումներէն)

$
0
0

ՌՈՒԲԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

hovsepyan_103116

«Երեւանի ժամանակով եմ ապրում, որ շուտ անցնեն օրերը»:

«Ես էլ եմ հիւանդ, երկիրն էլ… առաւօտեան Գերմանիա եմ մեկնում` բուժուելու յոյսով: Երկիրն ի՞նչ է անելու, ո՞ւր է գնալու…»:

«Բազմակարծութիւնն աննախընթաց աճ է արձանագրել Հայաստանում. բոլորը բոլոր հարցերի վերաբերեալ գոնէ մի հատիկ կարծիք ունեն, երբեմն նոյնիսկ` երկուսը, երեքը… Մե՛ծ, շա՜տ մեծ ձեռքբերում է…»:

«Երբ պատերազմ է, բանակն է խօսում, երբ ցոյց է` ոստիկանութիւնը… Այլ ուժեր չկա՛ն»:

«Հակակարկտային սարքերն աւելանում են, կարկտահարումները` բազմանում:  Համօ Սահեանը կ՛ասէր` ինչո՞ւ է այդպէս…»:

«Այբուբենը սերտելուց անմիջապէս յետոյ երեխաներին պէտք է ցուցադրել, թէ ինչ հրաշք բառեր են կազմւում այդ տառերով, իսկ հրաշք այդ բառերը պէտք է ցուցադրել` Բակունց ընթերցելով: Թող որ սկզբում դրանց իմաստը չհասկանան,- կը հասկանան յետոյ,- փոխարէնը կը լցուեն մեր լեզուի գեղեցկութեամբ…»:

«Պաշտպանենք երեխաներին` մեծահասակներից»:

«Ճշմարտութիւնն ասելու փոխարէն` յիմարութիւններ ենք դուրս տալիս… Ճշմարտութիւնն այն է, որ պատերազմն աւարտուած չէ, նոյնիսկ այս կամ այն ճակատամարտն աւարտուած չէ, իսկ ճակատամարտերում կարող ես նաեւ կորուստ ունենալ` բարձունք, դիրք, տարածք: Կորուստը վերականգնել է պէտք եւ ոչ թէ արժեզրկել «անմշակ», «ամայի» պիտակներով: Սա ի՛նչ վերաբերմունք է…»:

«Ինչ հրէշաւոր է «նուազագոյն կորուստներով» արտայայտութիւնը, երբ խօսքը վերաբերում է մարդկային կեանքին…»:

«Ամէն ազգ արժանի է իր իշխանութեանը, բայց ամէն իշխանութիւն արժանի չէ իր ազգին»:

«Հայ տաղանդի ամէն նոր դրսեւորումից յետոյ, մեր արժանապատուութիւնը բարձր պահելու համար, հարկ է, որ մէկ-մէկու ասենք. հիմա, Սաղաթել, մնացինք ես ու դու»:

«Անհասկանալի եւ անբնական կը լինէր, եթէ մենք չ՛ատէինք թուրքերին, բայց նրա՛նք ինչո՞ւ են մեզ ատում»:

«Ձեր ազգային շահը պիտի աւարտուի այնտեղ, որտեղից սկսւում է մերը»:

«Ուրբաթ օրը, կէսօրին, մի քանի րոպէով, աշխատասենեակիս դուռն առանց կողպելու, կողքի սենեակը մտայ եւ երբ հետ եկայ, աթոռիս թիկնակին գցած գարնանային բաճկոնակս չկար: Գրպաններում անձագիրս էր, բանկոմատի քարտեր, բանալիներ… Գրասեղանին վերջին օրերին նուէր ստացած գրքեր էին դարսուած: Ոչ մի գիրք չէր թռցրել գողը… Տխուր է»:

«Ձեր տղամարդկանց նկատմամբ ներողամիտ եղէք, սիրելի՛ կանայք, նրանք հիմնականում յանուն ձեզ են մեղք գործում»:

«Առաջին հայեացքից քեզ վնասակար ճշմարտութիւնը եթէ թաքցնում ես կամ` քողարկում` հակառակորդդ է շահում: Երբ չես թաքցնում կամ քողարկում, հակառակորդդ ինքն է դրանով զբաղւում: Եւ տանուլ է տալիս»:

«Աւագ թոռս` Ռուբէնն առնականացաւ, հայացաւ, ճանաչեց իր երկիրը, կինոբեմադրիչ դարձաւ հայոց բանակում… Մեր բանակը մէկ-երկու կիսագրագէտ զօրավարները չեն: Մեր բանակը մեր զաւակներն են եւ մեր կիրթ, հմուտ սպաները, որոնց, աւա՜ղ, լաւ չենք ճանաչում… Մենք չենք գիտակցում, որ նրանք անհրաժեշտ են ոչ միայն բանակին, այլեւ` ողջ հասարակութեանը: Մենք նրանց առջեւ լայնօրէն պիտի բացենք հասարակութեան կիսաբաց դռները… Շնորհաւո՛ր տօնդ, հայո՛ց բանակ»:

«Ապշել կարելի է, թէ ինչպէս է ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐԵԱՆի ներկայութեամբ անամօթաբար ծաղկում տգիտութիւնը եւ անտաղանդութիւնը»:

«Իմ ընկերութիւնից, վերջին մի քանի ժամուայ ընթացքում, դուրս են մնացել 500-ից աւելի ընկերներ… Չեմ զարմանայ, եթէ օրերից մի օր ես էլ դուրս մնամ իմ ընկերութիւնից»:

«Քանի օր է` փորձում եմ հասկանալ, թէ ինչո՛ւ չէր կարելի ամբողջական, ողջ-առողջ տօնածառ դնել Ազատութեան հրապարակում, իսկ ա՛յ, ջարդուածը կարելի էր: Ինչո՛ւ բարձր տրամադրութեամբ մի-մի թղթէ բաժակ գինով չէր կարելի նշել Ամանորը, իսկ ջարդուած տրամադրութեամբ կարելի էր: Որպէսզի «չի կարելին» դառնայ «կարելի է», ի՞նչ է, անպայման պիտի «ջարդո՞ց» լինի»:

«ԵՐԿԻՐ»


Viewing all articles
Browse latest Browse all 17097

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>