1915 թ. վերաբերեալ Մուրատ Պարտաքչըի դիրքորոշումը իւրօրինակ է: Պարտաքչըն իր բազմաթիւ յօդուածներում առանց թաքցնելու գրել է հայերի նկատմամբ կիրառուած բռնութեան մասին, սակայն, չնայած այս ամէնին, պաշտպանում է այն տեսակէտը, համաձայն որի, կատարուածը հայերին ոչնչացնելու նպատակ չի հետապնդել, իսկ տեղահանութեան որոշումը որակում է որպէս ինքնապաշտպանութիւն:
Այս յօդուածը մարդկանց մրոտելու նպատակով չեմ գրում: Մուրատ Պարտաքչըն, անկասկած, Թուրքիայի պատմութեան վերաբերեալ հրատարակած աշխատութիւններով յայտնի բազմաթիւ պատմաբաններից շատ աւելի մեծ ներդրում ունի: Նպատակս ոչ թէ նրան եւ նրա ասպարէզը սեւացնելն է (հաւատում եմ, որ դա իմ գործը չէ), այլ` իրավիճակը փաստել: Ըստ էութեան, կարծում եմ, որ այս անունն ուշագրաւ կարող է լինել այն առումով, թէ ԶԼՄ-ների գրիչները որքա՛ն հանգստութեամբ կարող են յարձակուել որեւէ խմբի ինքնութեան վրայ եւ անգամ գիտակցաբար կարեւորութիւն չտալ նրանց ցաւերին: «Հայոց ցեղասպանութիւն» (համաձայն ոմանց` պնդումներ)` երկու բառ, որն, ըստ էութեան, մի ընթացք է, որը հազար ու մի դառն ու ցաւալի պատմութիւն է պարունակում… Դէպքեր, որոնց մասին միգուցէ թուրքերին ցանկալի չէ լսել, նրանք յամառօրէն ժխտում են, ականջները փակում… Այսինքն` քանի դեռ թուրքը Թուրքիայում է, լաւ էլ կարող է ապրել առանց 1915 թ.: Սակայն հայի համար 1915 թ. իր ինքնութեան մի մասն է, որի հետ միգուցէ ամէն օր առերեսւում է, թէկուզ մի պահ յիշում: Միգուցէ հէնց այս պատճառով է, որ թուրքերը դժուարանում են կարեկցել: Տեսնես` Ցեղասպանութիւնը հային ի՞նչ է զգացնել տալիս:
1915 թուականը հայերի համար, թուրքերի համար
Տարիներ առաջ համացանցային կայք էի գտել, որտեղ կարող էիք Ողջակիզման ժամանակ սպաննուած հրեայ ընտանիքների ազգանունը գրել եւ որոնել: Միտքս եկած տարբեր ազգանունները հաւաքել էի, փնտռել, գտել եւ սրտի կսկիծով կարդացել, թէ այդ ընտանիքից քանի՞ հոգի ո՛ր ճամբարում է սպաննուել: Պատկերացրէք թղթի վրայ մէկ անուան տակ տասնեակ մարդիկ, որոնցից ամէն մէկը մի աշխարհ է…
1915 թուականը նոյն ատելութեան մէկ այլ դրսեւորումն է: Ինչպէս որ հրեան է դժուարանում իրեն ներկայացնել առանց Ողջակիզումի վէրքի, այնպէս էլ հայերը` առանց 1915 թուականի: Իսկ թուրքը, եթէ երբեք չյիշի էլ, կը շարունակի ապրել, մէկ է` երկրում մեծամասնութիւն է կազմում եւ պետութեան հետ էլ խնդիր չի ունենայ: Անհրաժեշտ է Մուրատ Պարտաքչըի պետականամէտ հակադարձութիւնը եւ Ցեղասպանութեան յամառօրէն ժխտումը մի քիչ էլ սրա հետ կապել: Հակառակ դէպքում` ոչ մի կերպ չի կարելի բացատրել այն, որ Մ. Պարտաքչըն յամառօրէն ժխտում է 1915 թ. Ցեղասպանութեան փաստը, եւ այն, որ պետութիւնը գիտակցաբար է հայերին մահուան դուռն ուղարկել, չնայած որ պաշտպանել էր 2012 թ. օգոստոսի 27-ին Թուրքիայում ատելութեան հողի վրայ կատարուած յանցագործութիւնների վերաբերեալ օրէնք ընդունելու անհրաժեշտութիւնը:
Ահա այդ իսկ պատճառով 2012 թ. հոկտեմբերին խուճապի էր մատնուել 1961 թ. հոկտեմբերի 17-ին ալճերիացիների սպանութեան դէպքի համար Փարիզում Հոլանտայի ներողութիւն խնդրելու փաստից, քանի որ «գործը մեզ էլ կարող էր անդրադառնալ»: Մարդու գլխում հարց չի՞ առաջանայ` «Դէ, եթէ Ցեղասպանութիւն չենք գործել, էլ ինչո՞ւ ենք անհանգստանում»:
Պարտաքչըն հասկանում է, որ ապրիլի 24-ին բազմաթիւ անմեղ հայեր բռնութեան են ենթարկուել: Իր յօդուածներում բազմիցս գրել է այս մասին, սակայն շարունակաբար շեշտում է, որ պետութիւնը նման որոշում է կայացրել` ելնելով ինքնապաշտպանութեան անհրաժեշտութիւնից: Ըստ Պարտաքչըի, պետութիւնը կատարել է այն, ինչ կատարել է, մահացող հայը մահացել է, վնաս կրողը կրել է, ողջ մնացածը մենք ենք, մենք էլ ձեռքներս լուանանք ու մի կողմ քաշուենք:
Չկարեւորել ապրիլի 24-ը
1915 թ. վերաբերեալ Մուրատ Պարտաքչըի դիրքորոշումը իւրօրինակ է: Պարտաքչըն իր բազմաթիւ յօդուածներում հայերի նկատմամբ կիրառուած բռնութեան մասին առանց թաքցնելու գրել է, սակայն, չնայած այս ամէնին, պաշտպանում է այն տեսակէտը, համաձայն որի, կատարուածը հայերին ոչնչացնելու նպատակ չի ունեցել, իսկ տեղահանութեան որոշումը որակում է որպէս ինքնապաշտպանութիւն: Օրինակ` 2016 թ. ապրիլի 13-ին լոյս տեսած իր յօդուածում, որը վերնագրել է` «Չկարեւորել ապրիլի 24-ը», գրել է հետեւեալը. «Միշտ գրել եւ ասել եմ, որ Թուրքիան ընդհանրապէս 1915 թ. իրադարձութիւնների պատճառով անհանգստանալու, խուճապի մատնուելու, ամաչելու եւ անգամ պաշտպանուելու կարիք չունի: Ինչպէս որ անհնար եւ անիմաստ է ժխտել այն, որ 1915 թ. տեղի է ունեցել այն, ինչ պէտք չէր տեղի ունենար, հայ համայնքի գլխին եկած աղէտը եւ անգամ որոշ վայրերում ջրհորդանից հոսող ջրի պէս թափուած արիւնը, այնպէս էլ անհնար եւ անիմաստ է ասել, թէ այս բոլոր ոճրագործութիւնները կատարուել են Ցեղասպանութեան արդիւնքում»:
Պետութիւն է, ի՛նչ էլ որ անի, իրաւացի է
Ըստ էութեան, Պարտաքչըն գիտի, որ ապրիլի 24-ին «հայ մտաւորականներին ձերբակալել եւ ուղարկել են տարբեր վիլայեթներում գտնուող ճամբարներ, եւ որ մտաւորականների մեծ մասը, ցաւօք, այլեւս չի վերադարձել» (2015 թ. ապրիլի 19-ին լոյս տեսած յօդուածը, որը վերնագրուած է «Ահա նամակը, որով սկսել են գործադրել տեղահանութեան որոշումն ու աքսորել արեւելքի հայերին»): Պարտաքչըն գիտակցում է, որ բազմաթիւ անմեղ հայեր են դարձել այս բռնութեան զոհը: Իր յօդուածներում բազմիցս գրել է այս մասին: Սակայն շարունակաբար ընդգծում է, որ պետութիւնը ինքնապաշտպանութեան անհրաժեշտութիւնից ելնելով է նման որոշում կայացրել («Ցաւակցութիւն», 25 ապրիլ 2014): Ըստ Պարտաքչըի, պետութիւնը կատարել է այն, ինչ կատարել է, մահացող հայը մահացել է, վնաս կրողը կրել է, ողջ մնացածը մենք ենք, մենք էլ ձեռքներս լուանանք ու մի կողմ քաշուենք:
Ի՞նչ փոխհատուցում, եղբա՛յր
Հայերի կրած տառապանքների դիմաց Պարտաքչըի որդեգրած չկարեւորելու դիրքորոշումը ջրի երես է հանում նաեւ փոխհատուցման հարցը: Այնպիսի թիւր կարծիք ունի, կարծես թէ իրենց ծնողներին, բարեկամներին, հայրենիքը եւ անգամ խելքները կորցրած տասնեակ մարդկանց միակ դարդը փողն է (մարդկանց բնական իրաւունքն է պահանջել իրենց ընտանիքից մնացած տներն ու ունեցուածքը): «Տո՛, բաւակա՛ն է: Ընդունեն էլ` ի՞նչ է լինելու» վերնագրով յօդուածում ընթերցողներին հանգստացնում է` «Ասենք, թէ նախագահը օգտագործեց «Ցեղասպանութիւն» բառը, Ամերիկայի Քոնկրեսը, Եւրոպայի խորհրդարանը կամ էլ աշխարհի չգիտեմ ինչ կառոյցը ապրիլի 24-ը յայտարարեց Ցեղասպանութեան օր… Ի՞նչ է լինելու, գիտէ՞ք: Ոչի՛նչ: Եթէ վախենում էք, որ այս ամէնից յետոյ հողի եւ փոխհատուցման հարցն է առաջ գալու, ապա ասեմ, որ պահանջողները շարունակելու են պահանջել, այդքա՛ն բան, քանի որ անցեալում որեւէ նախադէպ չկայ առ այն, որ պետութիւնը, որին մեղադրում են ցեղասպանութիւն գործելու մէջ, իրենց ցեղասպանութեան զոհ անուանողներին փոխհատուցի: Իսկ նրանք, ովքեր ասում են, թէ` «Բա՛ Գերմանիա՞ն, նացիստների օրօք սպաննուած հրեաներին հետագայում աշխարհի չափ փոխհատուցում է վճարել», եւ Թուրքիայում լուրջ-լուրջ շարունակում են քննել այդ պնդումները, ապա ասեմ, որ անհիմն պնդումներ են սրանք»: Այսպիսով, մեզ` ընթերցողներիս հանգստացնում է: Ասել է, թէ հայերն ունեցուածք չեն կարող պահանջել: Այդ դէպքում ցեղասպանութիւն լինի-չլինի, դրանից ի՞նչ է փոխուելու:
Ցեղասպանութեան եղելութեան փաստն ընդունող թուրքերը` թիրախում
Պարտաքչըի ցասման թիրախում հայերից աւելի շատ յայտնւում են Ցեղասպանութեան փաստը պաշտպանող թուրքերը: Այս մարդիկ, ում անուանում է «Ցեղասպանութեան տեղական կոչնակներ», իրենց ողջ կեանքը Ճիհանկիրի եւ Թաքսիմի մէջտեղում անցկացրած մշտական յաճախորդներ են, բացի այդ` թեմայի վերաբերեալ տեղեկացուած չեն եւ «ամէն պատեհ եւ անպատեհ առիթով մենք մարդասպան ազգ ենք, հային էլ, յոյնին էլ, արաբին էլ, հնդկացուն էլ, փիկմէյներին էլ, մարտեցիներին էլ սպաննեցինք ասելով` պատրաստ ենք ուրիշների համար, ասենք, օրինակ, Ֆրանսայի անունից անգամ Ալճերիայէն ներողութիւն խնդրել»: Բնականաբար Պարտաքչըի նշած այս խմբի գաղափարները պէտք չէ հալած իւղի տեղ ընդունել, սակայն բաւականին խնդրայարոյց է այս մարդկանց մամուլի միջոցով ստորացնելը: «1915 թ. ու գերմանացիները» վերնագրով իր յօդուածում Հայոց ցեղասպանութեան փաստն ընդունողներին «հայրենիքի նկատմամբ, որի քաղաքացին են հանդիսանում, ատելութիւն զգացողներ» որակելը մեծ դժբախտութիւն է: Ինչո՞ւ Ցեղասպանութիւնը մերժողներին իրաւացի են համարում, իսկ ընդունողներին` ոչ:
Արիւնակից եղբայրներ` քրտեր ու թուրքեր
Մուրատ Պարտաքչըի յօդուածների միւս հետաքրքիր կողմն էլ 1915 թ. դէպքերին քրդերի մասնակցութեան հարցն է: 2014 թ. նոյեմբերի 28-ին լոյս տեսած «Թունչելիի օրինագծի առաջարկն ու արեւելքում հայերի ունեցուածքը» վերնագրով յօդուածում Պարտաքչըն, անդրադառնալով Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութեան պատգամաւոր Սեպահաթ Թունչելի (Պոլսից)` Հայոց ցեղասպանութիւնն ընդունելու փաստին, նիւթական եւ բարոյական փոխհատուցման վերաբերեալ օրինագիծ մշակելու առաջարկին, յիշեցնում է «լքեալ գոյքի», այսինքն` հայերից մնացած ունեցուածքի մասին: Պարտաքչըն կրկնում է 2013 թ. մայիսին «Ժեզիրային» տուած հարցազրոյցում Հաթիփ Տիճլէյի խօսքերը. «Մեր մեծերից լսել ենք` 1915 թ. Հայոց ցեղասպանութեան ժամանակ որոշ քրդեր պետութեան հետ մասնակցել են որոշ կոտորածների եւ տիրացել հայերից մնացած ունեցուածքին»: Պարտաքչըն իր յօդուածն աւարտում է հետեւեալ նախադասութեամբ. «Եթէ օրակարգ բերենք Ցեղասպանութիւնը, ներողութիւնը, փոխհատուցումն ու հայերի ունեցուածքը, ապա այլեւս ստիպուած ենք բացայայտ խօսել հարցի միւս երեսի մասին: Այսինքն` եթէ ասում ենք թուրք, քրտերն էլ միասին են այս հարցում»: Պարտաքչըն քաղաքակիրթ ձեւով ուզում է յիշեցնել, որ համատեղ լռութիւնը կամ էլ ժխտումը երկու ազգի «շահերից» է բխում:
Իսկ յունիս ամսուայ սկզբին 1915 թ. Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը «անտարբեր» Պարտաքչըին հունից հանեց: «Անհաւատները մէկ ազգ են» վերնագրով յօդուածում նշելով, թէ Գերմանիայի խորհրդարանի դիմաց քոչարի պարող հայերի հետ պարում էին նաեւ յոյները, գրում է. «Ափոսթոլի եւ Հելենի սիրտը չուզեց այդ երջանիկ օրերին Յակոբին ու Թագուհուն միայնակ թողնել: Գերմանիայի դաշնակցային խորհրդարանի ընդունած որոշումը տօնելու համար նրանք էլ էին վազել-եկել: Այս տեսարանը պաստառներին տեսնելով` յիշեցի «անհաւատները մէկ ազգ են» արտայայտութիւնը»: Տեսնես այս իրավիճակը, «անհաւատների դաւաճան միութիւնից» բացի, շատ աւելի պետութեան սխալ քաղաքականութիւնից տուժած նախկին հպատակների` միմեանց ցաւակից լինելու ցանկութեամբ չի՞ պայմանաւորուած:
Թալէաթ փաշայի դպրոց յաճախող հայերը
«Անդրանիկի ծառուղի եւ Սերոբ փաշայի վարժարան» վերնագրուած յօդուածը Պարտաքչըի անտարբերութեան մէկ այլ օրինակ է: Ֆրանսայի հայկական լոպիի յայտնի անուններից Ալեքսիս Կովճիեանը 2013 թ. ելոյթի ժամանակ անդրադարձել էր Անգարայի Թալէաթ փաշայի ծառուղուն` ասելով. «Պատկերացրէք Եւրոպայի որեւէ քաղաքի սրտում Կեպելսի հրապարակ կամ էլ Կերինկի ծառուղի լինի… Անգամ կատակով չէք ասի»: Պարտաքչըն ծաղրում է Կովճիեանի այս խօսքերը. «Եթէ ուզում էք, թուրքական պետական գործիչների անունները կրող դպրոցներն անուանենք հայկական ապստամբութիւնների առաջնորդների անուններով, օրինակ` Սեբաստացի Մուրատի անուան նախակրթարան կամ Սերոբ փաշայի անուան վարժարան»:
Անկախ նրանից` 1915 թ. Ցեղասպանութիւնը ճանաչում ես, թէ ոչ, այսպէս ծաղրի ենթարկել մարդկային զգացմունքերի արտայայտութիւնը, որն առաջացել էր Թալէաթ փաշայի կայացրած որոշման արդիւնքում հայ համայնքի գլխին եկած այս ցաւի արդիւնքում, ապշեցուցիչ է: Պահանջը ոչ թէ դպրոցները հայ առաջնորդների անունով կոչելն էր, այլ դպրոցները, ծառուղիներն ու պողոտաները չկոչել այն մարդկանց անունով, ովքեր հայերին ցաւ էին պատճառել, ոչնչացրել Անատոլիայի ժողովուրդների հասարակական միութիւնը: Օրինակ` ասենք թէ Արեւմտեան Թրակիայի թուրքական դպրոցներից մէկն անուանուի յունական անկախութեան համար մղուած պայքարի առաջնորդներից Թէոդորոս Քոլոքոթրոնիսի անունով: Տեսնես` կը լինի՞ արեւմտաթրակիացի ոեւէ թուրք, ով կը ցանկանայ, որ իր երեխան կրթութիւն ստանայ մի դպրոցում, որը կրում է մէկի անունը, ում ձեռքերը թաթախուած են թուրքի արիւնով:
Իրենց պետութեանը ծառայութեան մատուցած լաւ հայեր էլ կան
Բնականաբար Պարտաքչըն ամէն հայի թշնամի չէ: «Այսինքն հայերի մէջ էլ կայ լաւը»: Այս կապակցութեամբ, պատմութիւնը մշտապէս «մուսուլմանների եւ թուրքերի պետութեան» տեսանկիւնից մեկնաբանելու համար ընդունուած եւ չընդունուած հայեր բաժանումը ինքնըստինքեան է ծնւում: Վառ օրինակ է հետեւեալ յօդուածը` «Իսկ դուք գիտէ՞ք, որ անկախութեան քայլերգի նուագախմբի համար մշակումը գրել է մի հայ քաղաքացի»: Այդ յօդուածում պատմում է, որ 1875 թ. Պոլսում ծնուած Էտկար Մանասը գրել է անկախութեան քայլերգի նուագախմբի համար մշակումը: Այստեղ Մանասը ներկայացւում է որպէս դրական կերպար, քանի որ գործել է պետական քաղաքականութեանը համահունչ, պետութեան դէմ ընդհանրապէս չի արտայայտուել, աւելի՛ն, գրել է անկախութեան քայլերգի նուագախմբի համար մշակումը: Պարտաքչըի այս կեցուածքից պարզ է դառնում, որ նա հայերին որակում է ըստ նրանց` պետութեան նկատմամբ զբաղեցրած դիրքորոշման:
«Անհաւատները մէկ ազգ են»
Իսկ յունիս ամսուայ սկզբին 1915 թ. Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը «անտարբեր» Պարտաքչըին հունից հանեց: «Անհաւատները մէկ ազգ են» վերնագրով յօդուածում նշելով, թէ Գերմանիայի խորհրդարանի դիմաց քոչարի պարող հայերի հետ պարում էին նաեւ յոյները, գրում է. «Ափոսթոլի եւ Հելենի սիրտը չուղղեց այդ երջանիկ օրերին Յակոբին ու Թագուհուն միայնակ թողնել: Գերմանիայի դաշնային խորհրդարանի ընդունած որոշումը տօնելու համար նրանք էլ էին վազել-եկել: Այս տեսարանը պաստառներին տեսնելով` յիշեցի «անհաւատները մէկ ազգ են» արտայայտութիւնը»: Տեսնես` այս իրավիճակը, «անհաւատների դաւաճան միութիւնից» բացի, շատ աւելի պետութեան սխալ քաղաքականութիւնից տուժած նախկին հպատակների` միմեանց ցաւակից լինելու ցանկութեամբ չի՞ պայմանաւորուած:
Իսկ յունիս ամսուայ սկզբին 1915 թ. Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Գերմանիայի դաշնային խորհրդարանի կայացրած որոշումը «անտարբեր» Պարտաքչըին հունից հանեց: «Անհաւատները մէկ ազգ են» վերնագիրը տեսնելով` շատ զարմացայ: Պարտաքչըն գրելով, թէ Գերմանիայի խորհրդարանի դիմաց քոչարի պարող հայերի հետ պարում էին նաեւ յոյները, իր բարկութիւնն այսպէս է արտայայտում. «Ափոսթոլի եւ Հելենի սիրտը չուզեց այդ երջանիկ օրերին Յակոբին ու Թագուհուն միայնակ թողել: Գերմանիայի դաշնակցային խորհրդարանի ընդունած որոշումը տօնելու համար նրանք էլ էին վազել-եկել: Այս տեսարանը պաստառներին տեսնելով` յիշեցի «անհաւատները մէկ ազգ են» արտայայտութիւնը»: Տեսնես` այս իրավիճակը, «անհաւատների դաւաճան միութիւնից» բացի, շատ աւելի պետութեան սխալ քաղաքականութիւնից տուժած նախկին հպատակների` միմեանց ցաւակից լինելու ցանկութեամբ չի՞ պայմանաւորուած:
Մեծամասնութեան կարծիքին ու անտարբերութիւնը
Վերջ ի վերջոյ, Մուրատ Պարտաքչըն այնպիսի հեղինակ է, ով ժամանակ առ ժամանակ հետաքրքիր հրապարակումներով է հանդէս գալիս եւ պատմագիտութեան բնագաւառում իր խորը գիտելիքներով մեր մամուլում կարեւոր տեղ է զբաղեցնում, սակայն, ցաւօք, ինչպէս ամենացաւոտ թեմաներում, այնպէս էլ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ կարողանում է անտարբերօրէն օգտուել խօսքի ազատութիւնից եւ արտայայտել իր տեսակէտը: Աւելի՛ն. ջանալով կոծկել չափազանց ակնյայտ եղելութիւնը` պետութեան կայացրած որոշումը ներկայացնում է այնպէս, կարծես պայմանաւորուած է եղել ինքնապաշտպանութեան անհրաժեշտութեամբ: Բնականաբար այս յօդուածում նպատակ չունենք ապացուցել Ցեղասպանութեան փաստը կամ էլ Պարտաքչըին համոզել: Ցաւով պէտք է նշել, որ այն, ինչ թղթին յանձնեցինք, եւս մէկ անգամ ցոյց է տալիս, որ Թուրքիայում հազարաւոր տարիներ իրար կողք- կողքի ապրող ժողովուրդները միմեանց ցաւերի նկատմամբ ինչքան անտարբեր կարող են լինել: Խնդիրը 1915 թ. կատարուածը ֆրանսացիներին, ամերիկացիներին, գերմանացիներին ապացուցելը չէ, այլ փորձել հայերին, քրտերին եւ թուրքերին կատարուած իրադարձութիւնների վերաբերեալ ցաւակից դարձնել եւ ջանալ գրիչ շարժել ոչ թէ միմեանց վէրքերից կրկին արիւն հոսեցնելու, այլ դարմանելու համար, քանզի միայն այդ կերպ է հնարաւոր համընդհանուր խաղաղութիւն ապահովել:
http://www.agos.com.tr/tr/yazi/15828/murat-bardakci-ve-ermeni-soykirimi
Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ