Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Ամերիկեան Ընտրազանգուածը Եւ «Lady»-ին Ու «Trump»-ը

$
0
0

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր

lady-and-trump_101816

Ամերիկացի-հրեայ հանրայայտ արտադրիչ Ուոլթ Տիզնին հաստատապէս չէր էլ պատկերացնի, որ իր «Լէյտի էնտ Թրամփ» շարժուն գծանկարը տասնամեակներ անց կարող է իրական կերպարանք ստանալ, այն էլ` Միացեալ Նահանգների նախագահական ընտրութիւնների մակարդակով, երբ դեմոկրատ «Լէյտի»-ին (Հիլըրի Քլինթըն) դէմ-յանդիման է կանգնել հանրապետական Թրամփին:

Եւ այսպէս` ամիսներից ի վեր Միացեալ Նահանգների ընտրազանգուածների առօրեայում յիշեալ երկու կերպարներն են նախագահական բա՜րձր աթոռին թիկնելու մրցակից-յաւակնորդի դերում…

Թէ ո՛վ կը յաղթի 2016-ի նոյեմբերի Միացեալ Նահանգների նախագահական ընտրութիւններում, ցոյց կը տայ ժամանակը (կամ թերեւս` հրէական ազդեցիկ լոպին…), սակայն մի բան յստակ է, ամերիկացիների եւ յատկապէս այդ երկրի ընտրազանգուածի համար առաջնակարգը դա նորոյթն ու աննախադէպութիւնն է, կամ` նոյն իրենց փայփայած «change»-ը: Իսկ ամենամեծ «change»-ը ոչ այլ ինչ է, եթէ ոչ` Միացեալ Նահանգների նախագահի աթոռին կին կերպարի յայտնութիւնը: Ճիշդ այնպէս, ինչպէս 2008 թ.-ի ընտրութիւններում պատահած աննախադէպը, նորոյթն ու գլխաւոր «change»-ը` սեւամորթ նախագահի ընտրութիւնը… (թէեւ Թրամփը եւս իր ծայրայեղ արտառոցութեամբ վաստակել է «նորոյթ»-ի համբաւը):

… 1960-70-ականների Տիզնիի շարժուն գծանկարում ի վերջոյ փողոցային շները (սրանց կերպարը ներկայացնում էր Trump-ը) դաշինք են կապում ընտանի շների (Lady-ի կերպարով) հետ ու այդ կերպ` մարդ էակներին զարմանք ու հիացմունք պատճառում…

21-րդ դարի իրական «Lady»-ին ու «Trump»-ը, թէպէտ ամէն ինչում զարմանք են յարուցում, բայց եւ այնպէս հիացմունքի առարկայ երբեւէ լինել չեն կարող…

Դա են վկայում նոյնինքն, 26 սեպտեմբերին Սպիտակ տան առջեւ նկարուող ամերիկացի մի խումբ երիտասարդներ, որոնք Քլինթըն-Թրամփ բանավիճումը նմանեցնում էին կատակերգութեան…

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>