Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Խմբագրական «Ալիք»-ի. Ի Խնդիր Հզօր Հայաստանի, Յաղթական Արցախի Ու Յաւերժական Հայութեան

$
0
0

alik_92616

Անկախութեան տարեդարձները երջանկագոյն այն պահերն են, որոնցում անխտիր ազգի իւրաքանչիւր զաւակ ապրում է խանդավառութեան, հպարտութեան ու ապագայի հանդէպ վառ ու լաւատեսական զգացմունքներով:

Հայ ազգը դա ճաշակել է որպէս իրականանալի երազանք` ամբողջ մի եօթ տասնամեակ` 1921 թ.-ին Հայաստանի խորհրդայնացումից ի վեր, ու ապրել այդ պահը` երազանքը իրականացուած տեսքով արդէն քառորդ դար` սկսեալ 1991 թ.-ի սեպտեմբերի 21-ի համաժողովրդական, համապետական ու համազգային կամքի կենսագործմամբ:

Անշուշտ պետական անկախութեան կարեւորագոյն ձեռքբերումներից է նոյն պետականութեան օրըստօրէ կայացումն ու հզօրացումը:

Համապատասխանաբար, օրըստօրէ էլ հարկաւոր է պատրաստ լինել ազգովի` ծանրակշիռ ու տարատեսակ գին վճարելու` կայացման-հզօրացման ճամբին:

Անցնող 25 տարիներում այդ գինը վճարել է հայութիւնն ու Հայաստանը` Արցախով ու սփիւռքով, համազգայնօրէն ու պետականօրէն, որպէս օրինաչափ մի հանգամանք, եւ որ նոյն ճամբով, սակայն տարբեր ուղղութիւններով ընթացել են անկախութեան ձգտող ու նոյնիսկ դարեր երազող ազգերը:

Անկախութեան սիրոյն  ու յատկապէս դրա պետականօրէն կայացման – հզօրացման համար, հազարամեակների պատմական անառարկելի ու անհաշուելի դասերն ու փորձառութիւնները յուշում ու փաստում են ազգերի ու ժողովուրդների վճարուած գների մասին, որոնք սերտելու – գիտակցելու հոլովոյթ են ապրում հայն ու Հայաստան աշխարհը արդէն 25 տարի …

գին` պատերազմական,

գին` ներքին թէ՛ արտաքին քաղաքական,

գին` ընկերային – տնտեսական,

գին` մշակութային – կրթադաստիարակչական,

գին` հոգեմտաւոր, մարդկային – հասարակական ու ազգային վեհագոյն գաղափարների կենսագործման ու նուիրականացման համար:

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 25-ամեայ փառապանծ դասը, ահաւասիկ, թող կոփի ու ամրապնդի համազգային մեր կամքը` պատրաստակամ լինելու նորանոր ու անհրաժեշտ գիները վճարելու համար, ի խնդիր հզօր Հայաստանի, յաղթական Արցախի ու յաւերժական հայութեան…

 


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>