Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Ամեակները Իմաստաւորելու Մտասեւեռումով…

$
0
0

«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր
 Դերենիկ Մելիքեան

terenig1_92316

 

«Ալիք»-ի ողջ ընտանիքը եւ դեռ յարակից մարմիններն ու ժրաջան աշխատանքներ ստանձնած տարբեր յանձնախմբերը` Թեհրանում, Ատրպատականում եւ Նոր Ջուղայում, անցնող երկշաբաթեակում (չասելու համար` անցնող ամիսներում) բառի բուն իմաստով մխրճուեցին թերթիս 85-ամեակը նշանաւորելու ծանրագոյն աշխատանքներում: Այստեղ շեշտենք, որ նպատակը ոչ այնքան լոկ ամեակը նշելու արարողակարգերը, ինչքան նոյն առիթով հայաշխարհի հասարակաց միտքը ձեւաւորող-լուսաբանող ԶԼՄ-ների (թէեւ ներկայացուցչական) պատասխանատուներին, խմբագիր-լրագրողներին Իրանի եւ իրանահայութեան հիւրընկալ միջավայրում համախմբելն էր: Անհամեստութիւն չթուա՛յ, բայց կարծում ենք «Ալիք»-ի նոյն ընտանիքը յաջողեց ճշդորոշած նպատակադրումը իրականացնել եւ կենդանի ու գործնական բնոյթ հաղորդել ինչպէս ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՒՌՔ-ԱՐՑԱԽ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹԻՒՆ գաղափարին` գէթ քարոզչական մակարդակում, այնպէս էլ հայկական լրագրութեան` Իրանի պետական ու մամլոյ շրջանակների հնարաւորութիւններին առնչուելու տեսակէտից:

terenig_92316

Հայաշխարհի ծանրակշիռ ու ազդեցիկ լրատուամիջոցների ներկայացուցիչների Իրանի Իսլամական Հանրապետութիւն այցն բնաւ զբօսաշրջային բնոյթ չէր կրում ու նրանց` իրանահայութեան հինաւուրց գաղթօճախներ` Ատրպատական եւ Սպահան, ինչպէս եւ` Թեհրան ճամբորդութեան արգասիքը ոչ միայն մեր կողմից, այլ եւ մանաւանդ իրենց միջոցով արդէն իսկ լուսարձակի տակ է առնուել ու դեռ այդ մասին ստանալու է պատշաճ բնութագրականը:

Մէկ խօսքով, աննախադէպ այց ու համախմբում էր մեր թանկագին գործընկերների ի մի գալը` Իրանում ու իրանահայ հինաւուրց համայնքում:

Մնում է, որ մենք մեր հերթին դա ընդունենք որպէս արժէքաւոր փորձառութիւն` մեր հետագայ  ու դեռ գալիք ամեակները իմաստաւորելու համար:


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles