Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17136

Եաշար Քուրթ Թողարկել Է Իր Նոր Ալպոմը

$
0
0

Yaşar-Kurt_71816

Ըստ «Ակունք»-ին, իր հայ լինելու մասին միայն 40 տարեկանում իմացած յայտնի համշէնահայ ռոք երգիչը` Եաշար Քուրթ, նոր ալպոմ է թողարկել` «Համշէնի եայլաներ» վերնագրով:

Քուրթը իր հետ հարցազրոյց իրականացրած «Ակօս»-ի լրագրողներից Վարդան Էսթուքեանին յայտնել է, թէ 5 տարուան ընդմիջումից յետոյ թողարկուած «Համշէնի եայլաներ» ալպոմի երգերում արտացոլուած են իր արմատների հետքերը, սեւծովեան շրջանի մեղեդիները:

Յատկապէս վերջին շրջանում համշէնեան մշակոյթի եւ հայոց լեզուի` Համշէնի բարբառի նկատմամբ մեծ հետաքրքրութիւն է նկատւում: Ինչպէս նշել է Քուրթը, թէեւ ինքը փոքր հասակից յաճախ է եղել իր ծննդավայր Ռիզէում, սակայն համշէնական մշակոյթի հանդէպ իր հետաքրքրութիւնը վերջին տարիներին աւելի է աճել:

Համշէնահայ երգիչը հարցազրոյցում ափսոսանք է յայտնել, որ նոր ալպոմում համշէներէնով ոչ մի երգ տեղ չի գտել, քանի որ ինքը ծագմամբ լինելով Ռիզէից եւ համեմատաբար երիտասարդ` չի տիրապետում հայոց լեզուի` Համշէնի բարբառին:

Քուրթը դրա կապակցութեամբ նշել է. «Ափսոս, որ երիտասարդ սերունդն այլեւս չի տիրապետում համշէներէնին: Իմացողներն էլ այդ լեզուն խիստ հազուադէպ են օգտագործում: Համշէներէնին են դիմում միմիայն վրդովուելիս կամ կատակ անելիս: Չեմ կարող ասել, թէ երբեք չեմ լսել իմ մայրենին, սակայն իմ լսած երգերի մեծ մասը թուրքերէնով է եղել: Վերջերս համշէներէնով երգեր ներկայացնող «Վովա» խմբի եւ Այշենուր Քոլիվարի հետ միասին մտածեցինք, որ լաւ գաղափար կը լինի համշէներէնով համատեղ երգեր ներկայացնելը: Ո՞վ գիտէ, մի գուցէ ապագայում հայերէնով կամ համշէներէնով էլ մի ալպոմ կը թողարկեմ»:


Viewing all articles
Browse latest Browse all 17136

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>