Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17097

Իմ Անգին, Իմ Աննման Հայրիկ Հրայր Ծերունեան

$
0
0

Hrair-Dzerounian_41316

«Ազդակ» թերթին մէջ կարդացի իմ շատ սիրելի աննման կնքահայր Հրայր Ծերունեանի մեծարանքի մասին եւ շատ յուզուեցի:

Լիբանանի հայ կաթողիկէ եւ աւետարանական եկեղեցիների հովանաւորութեամբ, 1992 թ. Արցախի ռմբակոծումներից գլուխս վիրաւոր 9 տարեկան եկել էի Պէյրութ բուժուելու: Ինձ հիւրընկալած հայ ընտանիքում փոքրիկ Յասմիկի եւ Անիի հետ փաթաթուած պառկում էի գիշերները լուսացնելով իմ անվերջ արցունքներով` կարօտ ծնողական սիրոյ: Լիբանանի հայերը ջերմ հոգատարութեամբ էին շրջապատել մեզ` վիրաւոր երեխաներին:

Ամէն օր մեր տուն էր գալիս Սուրբ Յակոբ եկեղեցիի նուիրեալ ատենապետ Հրայր Ծերունեանը: Եւ ահա հրաշք պատահեց. 1991 թ. զոհուած Աբրիկ Արզումանեանի զաւակը` Արմինէն նորից հայր ունեցաւ: Հրայր Ծերունեանը հանճարեղ արուեստագէտի իր ձեռքի աշխատանքով աղօթքով ստեղծագործած ոսկի խաչը եւ շղթան նուիրեց ինձ:

Սիրելի՛ աղջիկս Արմինէ, երբ Արցախի եկեղեցիի մէջ մկրտուես, ես քո կնքահայրն եմ: Փաթաթուեցի իմ սիրելի, աննման հոգատար կնքահայր, հայր Հրայրին, որը տանում էր իրենց տուն, որտեղ ինձ էր անհամբեր սպասում իմ մաման` Զապէլ մայրիկը: Միասին գնում էինք Ս. Յակոբ եկեղեցի, սովորեցի աղօթել նաեւ բոլոր արցախցիների, բոլոր հայերի համար: Գլխիս վիրահատութիւններին ներկայ էին նաեւ կնքահայրս եւ Զապէլ մայրիկս:

Հրաժեշտի մեր բաժանումը յիշում եմ մինչեւ այսօր, այնքան տխուր էր եւ յուզիչ:

Արցախը նորից ռմբակոծուեց: Մեր բոլոր ծանօթ բարեկամները, մեր զինուոր տղաները մարտի դաշտ մեկնելուց  առաջ համբուրում են կնքահայր Հրայր Ծերունեանի սուրբ խաչը եւ շղթան եւ դնում Զարեհ եպս. Ազնաւորեանի «իմ աղօթագիրքս»-ի վրայ:

Իմ շա՛տ սիրելիներ` կնքահայր Հրայր Ծերունեան եւ մամա Զապէլ, երախտագիտութեամբ, կարօտով համբուրում եմ ձեզ, մաղթում քաջառողջութիւն եւ երկար կեանք:

Երախտապարտ եմ ձեզ` Արմինէ:

Արցախ, 8 ապրիլ 2016 թ


Viewing all articles
Browse latest Browse all 17097

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>