Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Խմբագրական «Ապարաժ»-ի. Կայացման Տանում Են Միասնական Քայլերը

$
0
0

Եւս մէկ տարի, իր բազմաբնոյթ զարգացումներով, իր կատարած ու թերի  մնացած գործերով, իր նուաճումներով ու ձախողումներով, իր հին ու նոր մարտահրաւէրներով մօտեցաւ իր տրամաբանական աւարտին` տեղը զիջելով նոր` գալիք տարուան. ասել թէ` նորը ծնում է նոր անելիքներ ու նորովի մօտեցումներ:

Սովորաբար ընդունուած է իւրաքանչիւր անցնող տարում ի մի բերել անցածը, շահածն ու կորցրածը, կարողանալ ճշմարիտ գնահատական տալ, դաս առնել անցածից ու անցածը թողնելով հետեւում` նոր էջ բացել գալիք տարուայ համար:

2015 տարին ՀՅ Դաշնակցութեան համար, ինչպէս եւ ամէն մի անցնող տարի, նախ եւ առաջ պայքարի տարի էր, որովհետեւ Դաշնակցութիւնն ինքը պայքարի կուսակցութիւնն է, պայքար այնտեղ, որտեղ կայ խնդիր, որտեղ կայ հայութեան լինելիութեանն ուղղուած բազմապիսի մարտահրաւէրներ:  Պայքարի հարթակները տարբեր են` Հայաստան, Արցախ, Ջաւախք, սփիւռք, պայքարի ձեւերը` նոյնպէս տարբեր, բայց պայքարի ուղիները բերում են մէկ հանգրուանի, որը երբեք եւ ոչ մի տարում Դաշնակցութեան համար չի փոխւում:

2015  տարում Դաշնակցութիւնը նշեց իր 125-ամեայ յոբելեանը` միաժամանակ որերորդ անգամ ապացուցելով, որ իր կենսագրութիւնը ոչ թէ  լոկ տարիների, այլ կատարած գործերի հանրագումար է, իսկ 125 տարիների կատարած գործերի հանրագումարը աւելի քան խօսուն է:  2015-ը մէկ անգամ եւս փաստեց, որ Դաշնակցութիւնը գործի, աշխատանքի եւ կենսունակ կուսակցութիւն է, հայ իրականութեան մէջ միակը թերեւս, որը կայ ամէն տեղ, որտեղ կայ հայ, կայ հայի հարց ու խնդիր:

Նուիրական գործն անուրանալի է, ինչքան էլ նրա վրայ փորձեն կեղտ շպրտել կամ խեղաթիւրել: Նուիրական գործին նախանձողներ միշտ էլ լինում են, կարեւորը` գործի ուղեծիրը չփոխելն է: Դաշնակցութիւնը շարունակում է քայլել նոյն ուղեգծով:

2015 թուականը նոր մարտահրաւէրներ եւ նոր քաղաքական զարգացումներ բերեց իր հետ: Սահմանային լարուած իրավիճակն արդէն սկսուեց փոխարինուել «պատերազմ» եզրոյթով ու կարծես, թէ ժողովուրդը կամաց-կամաց սկսեց սթափուել անորոշ թմբիրից ու հասկանալ, որ սահմանին կանգնած զինուորը բացարձակ արժէք է ու իր անվտանգութեան գլխաւոր երաշխաւորը, սկսեց հասկանալ, որ պատերազմը սոսկ սահմանին կանգնած զինուորի համար չէ, պատերազմի կանխարգելումն ու Ազրպէյճանի սադրանքներին հակադարձելը  համահայկական խնդիր է, ու այդ պայքարում բոլորն են զինուոր: Միասին լինելու գաղափարն այլեւս այլընտրանք չունի, ու սա կարծես թէ սկսել է ամրանալ մեզանում, ինչքան էլ տարբեր հայեացքներ ու գաղափարներ բաժանեն մեզ:

ՀՅԴ-ն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը բնական դաշնակիցներ են Արցախի խնդրի լուծման պայքարում: Այդ խնդիրը Դաշնակցութիւնն իր` աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի գրասենեակների ու յանձնախմբերի համատեղ աշխատանքերով հնչեցնում է աշխարհի տարբեր ամպիոններից` Միացեալ Նահանգներու Քոնկրեսից մինչեւ Աւստրալիայի խորհրդարան, Արցախի ներքին դաշտում իր գործուն մասնակցութիւնն ունենալուց  մինչեւ արտաքին ճակատում, միջազգային բեմերում Արցախի իշխանութիւնների ներկայութիւնն ապահովելով:

2015-ին էլ, անշուշտ, տեսանք, որ Դաշնակցութիւնն Արցախում շարունակում է գործել յանունի գաղափարով:

Թող 2016 թուականը հայութեան համար ձեռքբերումների մի նոր էջ բացի եւ իւրաքանչիւր ազգանպաստ մտայղացում, ծրագիր կամ գաղափար իրականութիւն դառնայ: Միասնական լինենք:


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles