ԱԼԵՔՍ ՄՈՐԱԼԵՍ
Փարիզում ստորագրուած կլիմակայական փոփոխութիւնների վերաբերեալ պատմական համաձայնագրին հասնելու համար ՄԱԿ-ից եւ 195 երկրներից պահանջուեցին տարիներ: Բարձրագոյն արհեստագիտական եւ քաղաքական բանակցութիւններում ներգրաւուած էին բազմաթիւ կողմեր, որոնք քննարկում էին, թէ ինչպէս սահմանափակել իրենց տնտեսութեան շարժիչ համարուող վառելիքային արտանետումները. դա երբեւէ համաձայնեցուած ամենանշանաւոր փաստաթուղթն էր:
Վերջին անգամ պատուիրակները նման արմատական համաձայնութեան փորձ էին արել 2009-ին` քոփենհակընեան հանդիպման ժամանակ, սակայն կողմերն այդպէս էլ համաձայնութեան չեկան այն բանի շուրջ, թէ ով ինչ պէտք է անի` պայքարելու համար երկրագունդի տաքացման դէմ:
Ներկայացնում ենք 8 դաս, որոնք ՄԱԿ-ը եւ պատուիրակները հաշուի էին առել Քոփենհակընի հանդիպումից յետոյ Փարիզում յաջողութեան հասնելու համար:
1. Կամաւորութեան սկզբունք
1997 թուականին ստորագրուած Քիոթոյի համաձայնագիրն իրաւական սահմանափակումներ էր դնում կազային արտանետումների համար միայն արդիւանբերական երկրներում: Ստորագրումից յետոյ Միացեալ Նահանգներ չկատարեցին պայմանները, քանի որ զարգացող երկրները չունէին պարտաւորութիւններ: Քիոթոյի համաձայնագրին մասնակցում էր հիմնականում եւրոպական 37 երկիր, որոնց ընդհանուր արտանետումը կազմում էր համաշխարհային արտանետումների 12 տոկոսը:
Փարիզի համաձայնագիրը խոստումներ է ստացել 186 երկրներից` համակարգը դարձնելով հիմնականում կամաւորական: Դա նշանակում է, որ շատ երկրներ, այդ թւում նաեւ Միացեալ Նահանգներ, պատրաստակամութիւն կը ցուցաբերեն ստորագրելու այն:
Հնդկաստանի շրջակայ միջավայրի նախարար Փրաքաշ Ճաւատեքարը նշեց, որ այս նոր մօտեցումը շրջադարձային է:
2. Հող նախապատրաստել
Ֆրանսայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆապիուսն ու իր աշխատակազմը վերջին 2 տարիների ընթացքում ունեցել են 100 պաշտօնական հանդիպումներ եւ 140 երկրների տարբեր ներկայացուցիչների հետ անցկացրել աւելի քան 400 երկկողմ քննարկումներ: Հանդիպումների գրեթէ կէսը նախագահների կամ վարչապետների մակարդակով էր:
«Ես տպաւորուած եմ Ֆապիուսի ղեկավարութիւնից», ասաց Միջազգային արտանետումների առեւտրային միութեան գործադիր տնօրէն Տիրք Ֆորեսթըրը, ով նաեւ Միացեալ Նահանգների նախկին նախագահ Պիլ Քլինթընի կլիմայական հարցերով խորհրդականն էր: Նրա մեծալուրջ ներկայութիւնն ու փորձը օգնեցին կարգ ու կանոն հաստատել»:
3. Մեծ խաղացողները պէտք է համաձայնութիւն տան
Այս համաձայնագիրը միաւորում է 195 երկրների, սակայն Միացեալ Նահանգներ եւ Չինաստանն ամենագլխաւորներն են, քանի որ նրանց է պատկանում ընդհանուր արտանետումների 35 տոկոսը: Երկու երկրները չհամաձայնեցրեցին իրենց տեսակէտները Քոփենհակընում, որտեղ Չինաստանը կանգնեց Պրազիլի, Հնդկաստանի եւ Հարաւային Ափրիկէյի կողքին` ցանկանալով պահպանել տարբերութիւնները հարուստ եւ աղքատ պետութիւնների միջեւ:
2009 թուականին նախագահ Պարաք Օպաման ստիպուած էր այդ միաւորմանը պարտադրել լսելու իր ձայնը: Այս անգամ նա եւ Չինաստանի նախագահը համաձայնութեան եկան 2014 թուականի նոյեմբերին` դրդելով զարգացող երկրներին միանալու գործողութիւններին:
«Միացեալ Նահանգներն մեծ ներդրում ունեցան Չինաստանի եւ այլ խոշոր տնտեսութիւնների հետ աւելի լաւ երկխօսութիւն կառուցելու գործում», ասաց Կանաչի աճի համաշխարհային հիմնարկի գլխաւոր տնօրէն Իվօ տը Պոէրը, ով 2009-ին, որպէս ՄԱԿ-ի կլիմայական հարցերով ղեկավար, ներկայ էր տապալուած բանակցութիւններին:
4. Քորէոկրաֆին հաշուի մէջ է
Շուրջ 150 պետութիւնների ղեկավարներ եւ կառավարութիւններ դեկտեմբերի 1-ին մասնակցեցին համաշխարհային առաջնորդների պատմութեան մէջ ամենամեծ մէկօրեայ հաւաքին: Նրանց աշխատանքը՞: Ապահովել քաղաքական հարթակ եւ այնուհետեւ հեռանալ ասպարէզից: Քոփենհակընում շուրջ 100 առաջնորդ էր եկել` կաթուածահար անելով աւելի ցածր պատուիրակների աշխատանքը, ովքեր արտաքին պայմանագրերի ստորագրման մասնագէտներ էին:
«Բոլոր բանակցողները պէտք է միաժամանակ դայակութիւն անէին նախարարներին եւ պետութեան ղեկավարներին, ժամանակ չունենալով կենտրոնանալ բանակցութիւնների վրայ», ասել էր Ճափոնի պատուիրակ Քունի Շիմատան 2009թ-ի հանդիպման մասին:
5. Մթնոլորտը նշանակութիւն ունի
Քոփենհակընում տրամաբանական անկանխատեսելիութիւնը թունաւորեց բանակցութիւնների մթնոլորտը: Անվտանգութեան ստուգումներն անցնելու համար գոյացել էին մեծ հերթեր` թողնելով բանակցութիւնների մասնակցիներին կանգնած մնալ ձեան ներքոյ: Ֆրանսացիները հաշուարկել էին նոյնիսկ մանրուքները: Ի տարբերութիւն նախորդ հանդիպումների` սնունդն աւելի բարձր մակարդակի էր, խմորեղէնով եւ «Մութըն քարտէ» գինիով: Ամէնուրեք կային խմելու ջրով տարողութիւններ, զուգարաններն էլ մաքուր էին: Քաղաքային օթոպիւսներն աշխատում էին ժամացոյցի նման, եւ հասարակական փոխադրամիջոցները անվճար էին: Վերջին օրերին յոգնած պատուիրակներին տրամադրուեցին նաեւ ցերեկային անկողիններ, որպէսզի նրանք կարողանային հանգստանալ ընդմիջումների ժամանակ:
6. Սովորում են նախկին մօտեցումներից
Ֆրանսան ունէր այն լաւագոյն մարտավարութիւնը, որն աշխատել էր նախորդ կլիմայական համաժողովների ժամանակ: Նրանք պատճէնել էին Մեքսիքայի Քանքունում 2010-ին կայացած համաժողովի բանաձեւը, օգտագործելով զոյգ նախարարներ` զարգացող եւ զարգացած երկրներից, օգնելով միմեանց աշխատել բարդագոյն թեմաների շուրջ: Նրանք անցկացնում էին ազատ, ոչ պաշտօնական հանդիպումներ, որոնք բաց էին բոլոր բանախօսների առաջ` դրանք անուանելով «ինտապասներ», ինչպէս որ անուանում են Հարաւային Ափրիկէյի գիւղերում տարեցների հաւաքները: Այս փորձը յաջողութեամբ կիրառուել է 2011-ին Տուրպանում: Այդ մասին յիշեցրեց Քլաուտիա Սալերնոն` պատուիրակներից մէկը, ով փլուզել էր քոփենհակընեան գործարքը:
ելաւ դիւանագիտութիւնը նախորդ քննադատութիւնները հաշուի առնելու մէջ է», ասաց Փոլ Պլետսոնը` Քլինթընի նախկին խորհրդականը:
7. Թափանցիկութիւնը կարեւոր է
Քոփենհակընում դանիական նախագահութիւնն ընտրել էր մի քանի երկրների, որոնք աշխատում էին համաձայնագրի վրայ: Այն երկրները, որոնք չէին մասնակցում բանակցութիւններին, վստահութիւն չունէին գործընթացի նկատմամբ` մեղադրելով հիւրերին «գաղտնի գրութիւն» պատրաստելու մէջ: Ֆրանսան զգուշաւոր էր` ընգրկելով բոլորին. տրամաբանօրէն դժուար, սակայն քաղաքապէս անհրաժեշտ որոշում:
«Երբ մենք տեսնում էինք, որ նախագահութիւնը շեղւում է ճիշդ ուղուց, անմիջապէս արձագանքում էինք, եւ նրանք լսում էին մեզ եւ ուղղում ինչ պէտք է», պատմում է Սալերնոն Վենեզուելայից: Քոփենհակընում դանիական ջանքերը նա բնութագրեց որպէս ՄԱԿ-ի կանոնադրութեան եյեղաշրջման փորձէ:
8. Ներգրաւել առեւտուրը
Ընկերութիւններին առանձին փորթալ էր տրուել` գրանցելու արտանետումների կրճատման ուղղուած իրենց գործունէութիւնը, այսպիսով նրանց դարձնելով աւելի աջակցող, քան Քոփենհակընում էին: Աւելի քան 2400 ընկերութիւններ եւ ներդրողներ արդէն իսկ գրանցուել էին:
Ի վերջոյ, դա նրանց գործն է` կրճատել շատ արտանետումներ եւ արհեստագիտական լուծումներ գտնել կլիմայական փոփոխութիւնների համար: Այսպիսով, ընգրկելով արդիւնաբերութեան ներկայացուցիչների` համաձայնութեան հասնելը դարձաւ աւելի հաւանական եւ ցանկալի:
«Ֆայնէնշըլ Ռիվիու»
Թարգմ.` «ԱՆՊԻԹԻԿՈՆ»