Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17090

«Ապառաժ»-ի Խմբագրական. Թօթափենք Ստրկամտութիւնը

$
0
0

Իւրաքանչիւր պետական համակարգ քաղաքական առումով կարիք ունի պաշտպանութեան: Պաշտպանութիւն` նախ եւ առաջ արտաքին ներթափանցումներից, ապա ներքին ցնցումներից խուսափելու համար: Ռազմական ոլորտում վաղուց ապացուցուած է, որ ուժի կենդրոնացումը մանաւանդ քիչ միջոցներ ունեցող համակարգերում կարող է աղէտաբեր լինել եւ անցանկալի հետեւանքներ ունենալ: Հայ ժողովրդի պատմութեան մէջ այս իրականութեանն ականատես ենք եղել. յիշենք Վարդանանց ու Վահանեանց պատերազմները եւ արդիւնքները: Աւարայրի դաշտում գործնական պարտութիւնը ի վերջոյ Նուարսակի դաշնագրով վերածուեց համեմատական յաղթականի: Նոյն իրողութեանն ականատես ենք եղել նաեւ պատմութեան քաղաքական ոլորտում` Արցախի մելիքութիւնների պարագայում, երբ մելիքներն ունեցել են ապակենդրոն իշխանական համակարգ եւ կարողացել են փաստօրէն պահել համեմատական աւելի ինքնիշխան կարգավիճակ: Թէ՛ ռազմական եւ թէ՛ քաղաքական ասպարէզներում ուժի կենդրոնացուածութիւնը ռիսքային տարրեր է պարունակում:

Հէնց այդ սկզբունքից ելնելով է, որ աշխարհում այսօր ապակեդրոնացուած կառավարման համակարգերն առաւել արդիական են եւ գործնականում համարւում են յաջողուած ու արդիւնաւէտ:

Պետական համակարգում պատասխանատուութեան լայնօրէն բաշխումը ենթադրում է իւրաքանչուր պետական օղակի պատասխանատուութեան բաժնի յատկացում: Պատասխանատուութեան յանձնումը համակարգի որեւէ օղակի` տուեալ մասնիկի մօտ առաջ է բերում յանձնառութեան զգացում: Իսկ երբ յանձնառու ես որեւէ գործի կատարման ուղղութեամբ, պարտաւոր ես պաշտպանել արածիդ իրաւականութիւնն ու ճշմարտացիութիւնը:

Գալով մեր իրականութեանը, փաստենք, որ խորհրդային կարգերից ժառանգուած համակարգը գերկեդրոնացուած է եղել: Չնայած այն հանգամանքին, որ խորհրդային հանրապետութիւնների սահմանադրութիւնները լայն իրաւասութիւններ էին շնորհել խորհուրդներին, սակայն համայնավար կուսակցական ամենազօրութեան մտայնութիւնն «հարցեր լուծելու» գործնական փորձը առ ոչինչ էին դարձնում թղթի վրայի օրէնքները: Խորհրդային համակարգից ժառանգած հոգեբանութիւնը շարունակւում է մեր օրերում եւս տիրական մնալ: Չնայած նրան, որ բաւականին բարձր գնով` արեամբ ենք նուաճել մեր երկրում ինքնիշխանութեան կայացման իրաւունքը, սակայն ստրկամտութեան` «վերեւի կենտրոնացուած ուժի» ամենազօրութեան պատրանքը այդպէս էլ չենք կարողացել թօթափել մեր մտայնութիւնից: Եւ հէնց այդ պատճառով ո՛չ կարողանում ենք լիարժէք պաշտպանուած լինել եւ ո՛չ էլ ունենալ իրական ինքնիշխանութիւն:

Պետութեան ինքնիշխանութիւնը կարող է իրական դառնալ միայն այն պարագայում, երբ համակարգի իւրաքանչիւր մասնիկի մօտ անկախութեան մտայնութիւնը արմատաւորած է: Իսկ անկախութիւնը «վերեւի կենդրոնացուած ուժի» բացառմամբ միայն կարելի է արմատաւորել:

 


Viewing all articles
Browse latest Browse all 17090

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>