Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17086

Գովա՞զդ, Թէ՞ Հակաքարոզչութիւն

$
0
0

«Ազդակ»-ի խմբագրութիւնը ստացած է ստորեւ ներկայացուող նամակը: Բնականաբար, պատասխանելու իրաւունքով տեղ կը տրուի նաեւ «Նուազ արք»-ի ներկայացուցիչին:

ԽՄԲ.

Հայաստանի գեղանկարիչների շրջանում խոր վրդովմունք է առաջացրել լիբանանահայ մամուլում տպագրուող` Պէյրութի «Նոազ Արք» ցուցասրահի «Արուեստի գործերի զեղջ վաճառք» հրապարակումը:

Պաշտօնապէս յայտարարում ենք, որ մենք երբեք որեւէ իրաւունք կամ լիազօրութիւն չենք տուել յիշեալ ցուցասրահին` ներկայացնելու կամ վաճառելու մեր աշխատանքները: Մենք երբեք չենք համագործակցել այդ ցուցասրահի հետ եւ չենք պատրաստւում դա անել ապագայում: Հետեւաբար, մեր անունները «Նոազ Արք»-ի ցուցակներում պարբերաբար յիշատակելը եւ առանց մեր գիտութեան շահարկելը համարում ենք անօրինական:

Իրականում «Նոազ Արք»-ը զբաղուած է ոչ թէ գովազդով, այլ հակաքարոզչութեամբ: Դրա պատճառը գոնէ մեզ համար պարզ է եւ հասկանալի: Այդ ցուցասրահը պէտք է սովորի ազնուօրէն աշխատել ազատ մրցակցութեան պայմաններում եւ վնասներ չպատճառի այն նկարիչներին, որոնք նախընտրում են աշխատել այլ ցուցասրահների հետ: Զեղչ յայտարարելով մեր աշխատանքների համար, «Նոազ Արք»-ը իր հրապարակած ընդարձակ ցուցակի մէջ «մոռացել» է նշել միայն 3 անուն: Զարմանալի կերպով այդ երեք հեղինակները հէնց այն հեղինակներն են, որոնց «Նոազ Արք»-ը ներկայացնելու իրաւունք ունի: Սրանով փորձ է արւում նաեւ խնդիրներ ստեղծել հայաստանցի գեղանկարիչների յարաբերութիւններում:

Բոլոր երկրներում արթ կալերիների գլխաւոր խնդիրն է արժեւորել իրենց ազգային մշակոյթը, եւ ոչ թէ արժեզրկել այն: Բայց «Նոազ Արք»-ը յանդգնել է «sale»-ի տակ գցել նոյնիսկ մեր ազգային պարծանքն ու հպարտութիւնը հանդիսացող հայոց մեծերին` Կալենցին, Գայֆեճեանին, Մինասին եւ այլոց: Կարծում ենք, որ այս մերժելի վարքագիծը պէտք է մտահոգի նաեւ Հայաստանի համապատասխան կառոյցներին:

ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿԵԱՆ
Elipekian_121515


ՍԱՐԳԻՍ ՀԱՄԱԼԲԱՇԵԱՆ

Hamalpashian_121515

 

ՏԻԳՐԱՆ ՄԱՏՈՒԼԵԱՆ

Madoulian_121515

 

 

ԱՐՄԷՆ ԳԷՈՐԳԵԱՆ
Kevorkian_121515

 

ՌՈՒԲԷՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Krikorian_121515

 


Viewing all articles
Browse latest Browse all 17086

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>