Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17097

Արցախեան Տօնավաճառ Պէյրութում. Դեկտեմբեր 11-13

$
0
0

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Artsakh1_120715Artsakh2_120715Դեկտեմբերի 11-13 Լիբանանի մայրաքաղաքում կազմակերպուելու է արցախեան տօնավաճառ, որի ընթացքում կը ցուցադրուեն եւ վաճառքի կը հանուեն Լեռնային Ղարաբաղում, ինչպէս նաեւ Հայաստանում արտադրուած տարբեր ապրանքատեսակներ` յուշանուէրներ, մեղր, քաղցրաւենիք, գեղանկարներ ու արուեստի այլ գործեր:

Եռօրեայ ցուցահանդէս-տօնավաճառը տեղի է ունենալու «Ազդակ» օրաթերթին կից «Փիւնիկ» սրահում: Այն կազմակերպել է Լիբանանի ԱՐՑԱԽ ֆոնտը, որը 2008-ից ի վեր ամէն տարի մէկական կթու կով է նուիրում Արցախի Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնւում է երրորդ եւ յաջորդ երեխան:

Artsakh4_120715Artsakh3_120715Տօնավաճառում ցուցադրուելիք եւ վաճառուելիք մի շարք գործեր Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական (Զանգելան) քաղաքի կանանց աշխատանքներն են:

Նոյեմբերի առաջին շաբաթը ես Լիբանանում էի եւ Արցախ ֆոնտի ատենապետ Մելքոն Յակոբեանի հետ եղայ այն կենտրոնում, ուր ֆոնտի տիկնանց օժանդակ մարմինը նախապատրաստւում էր ցուցահանդէսին:

Այս աշխատանքների ոգեշնչողը եւ շարժիչ ուժը Մարալ Մահսերեճեանն է, ով տարուայ ընթացքում մի քանի շաբաթ անց է կացնում Կովսականում եւ Արցախի այլ վայրերում` օգնելու հայ աղջիկներին ու կանանց:

«Մենք ձուկը չենք տալիս, այլ` ուռկանը»,  ոգեւորուած պատմում է նա եւ մէկը միւսի հետեւից ցոյց տալիս Արցախի կանանց ձեռագործ աշխատանքները:

Հայրենասիրութիւնը խօսք չէ, այլ` շատ յստակ, շօշափելի, բայց նաեւ դժուար գործ: Արցախ ֆոնտը եւ նրա տիկնանց օժանդակ մարմինը 2008-ից ի վեր լուռ կերպով, բայց նաեւ հպարտութեան զգացումով շարունակում են հայրենասիրական գործը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 17097

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>