Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17090

Խմբագրական «Ժողովուրդ»-ի. Հին Ընկերոջ Պէս

$
0
0

FotorCreated-16

Անկախ իշխանական քոալիսիոններում լինել-չլինելուց` Հայաստանի ամենահին համարուող քաղաքական ուժը չի դաւաճանել իր սկզբունքներին։

Ալեքսանդր Սպենդիարեանի անուան ազգային ակադեմական թատրոնում տեղի ունեցաւ Արցախի անկախութեան 25-ամեակին նուիրուած միջոցառում, որի ժամանակ 200-ից աւել երիտասարդներ երդում տուեցին եւ ընդգրկուեցին Դաշնակցութեան շարքերը:

Միջոցառման սկզբում ցուցադրուեց ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանի ելոյթը, ապա ելոյթ ունեցաւ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

Աւելի ուշ Կիրօ Մանոյեանի եւ քաղաքական խորհրդի անդամների մասնակցութեամբ երիտասարդները երդուեցին կանոնակարգի եւ զէնքի առջեւ:

«Այո՛, խաղաղութիւնն է բնական միջավայրը արարման եւ կայուն զարգացման: Ոչ մի ողջամիտ մարդ դրան դէմ չի կարող լինել: Բայց խաղաղութիւնը չեն մուրում, այլ նուաճում են: Թշնամուն խաղաղութեան բերում են ոչ զիջելով, այլ՝ պարտադրելով: Եւ ուրեմն հող ու տարածք զիջելը ինքնին ոչ թէ զսպում է թշնամուն, այլ` նրան դարձնում է աւելի սանձարձակ: Այս համոզումով էր, որ մեր ժողովուրդը ժամանակին վճռականօրէն մերժեց «տարածքներ խաղաղութեան դիմաց» սկզբունքով հակամարտութիւնը կարգաւորելու օրուայ իշխանութիւնների պարտուողական քաղաքականութիւնը: Չի կարող լինել ոչ մի կասկած, որ քաղաքական դիակ դառնալու նոյն ճակատագիրն է սպասում մեզանից նրան, ով կը փորձի այս կամ այն կերպ վերակենդանացնել այդ տխրահռչակ սկզբունքը», նշեց Արմէն Ռուստամեանը:

Երէկուայ միջոցառումն իրապէս յուզիչ էր եւ յուսադրող, որ անկախ իշխանական քոալիսիոններում լինել-չլինելուց` Հայաստանի ամենահին եւ ամենագաղափարականը համարուող քաղաքական ուժը չի դաւաճանել իր սկզբունքներին եւ ազգայնական իտէալներին:

Երէկուայ միջոցառմանը, որը կազմակերպուած էր առանց վերջին տարիներին ՀՀ քաղաքական վերնախաւին բնորոշ «կլամուրի» եւ իրապէս ազգային ոգով, յիշեցրեց այն Դաշնակցութեանը, որին իւրաքանչիւր հայ այսպէս թէ այնպէս համակրել է եւ ներքուստ իրեն համարել այդ Դաշնակցութեան մի մասը:

ՀՅԴ առաջնորդների` երէկ հնչեցրած յայտարարութիւնները նաեւ ցոյց տուեցին, որ Դաշնակցութիւնը, առանց ամպագորգոռ յայտարարութիւններ անելու եւ առանց ծայրայեղական քայլերի դիմելու, որպէս հայոց ազգային քաղաքական մտքի սառցալեռ` խոչընդոտելու է ԼՂՀ ազատագրուած տարածքները յանձնելուն ուղղուած որեւէ գործընթացի: Այո՛, միայն զէնքով կայ հային փրկութիւն, եւ տարածքները զիջելու մտադրութիւն ունեցողները պէտք է անմիջապէս վերածուեն քաղաքական դիակների, որպէսզի բանը չհասնի նրանց իրական դիակների վերածելու զինուած փորձերին: Սակայն դրա համար նախ եւ առաջ անհրաժեշտ է ունենալ իրապէս ժողովրդավարական երկիր, որտեղ ժողովրդի ու իշխանութիւնների միջեւ չկայ անջրպետ, որտեղ երկրի կարեւորագոյն հարցերը որոշւում են ոչ թէ քուլիսների յետեւում, «մէկ գիշերուայ մէջ», այլ թափանցիկ` համազգային մասնակցային սկզբունքով:

03/09/2016

 


Viewing all articles
Browse latest Browse all 17090

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>